COP17-ի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը. Idram և IDBank

3 րոպեի ընթերցում

Կլիմայի փոփոխության մեղմումից մինչև բնապահպանական կրթություն և նորարարական լուծումներ․ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը միավորել է ոլորտի առաջատար կանանց՝ հանրայնացնելով նրանց նախաձեռնություններն ու կենսաբազմազանության պահպանման գործում ունեցած ներդրումը։ Յոթ հիմնական անվանակարգերում հաղթող ճանաչված մասնակիցներից յուրաքանչյուրը Իդրամից և IDBank-ից ստացան 300,000 դրամին համարժեք idcoin-ներ։

            IDBank-ի և Իդրամի Հաղորդակցության և կայուն զարգացման վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ մրցանակաբաշխությունը հաղթողներին տալիս է հնարավորություն՝ իրենց գաղափարները կյանքի կոչելու համար։

            «Բնապահպանական նախաձեռնություններին աջակցությունը Իդրամի ու IDBank-ի սոցիալական պատասխանատվության առաջնահերթ ուղղություններից է։ Վստահ ենք, որ այսօր հաղթող ճանաչված կանայք իրենց ոլորտներում կդառնան դրական փոփոխությունների շարժիչ ուժը։ Մրցանակակիրները ստացած idcoin-ները կկարողանան օգտագործել Հայաստանի շուրջ 30,000 վաճառակետերում, որտեղ առկա է Իդրամով վճարման հնարավորություն», - ասաց Տաթևիկ Վարդևանյանը։

            «Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ հիմնադիր տնօրեն Նունե Սաքանյանն ընդգծեց նման նախագծերի կարևորությունը կանանց դերն ու աշխատանքն արժևորելու գործում։

            «Վստահ էինք, որ Հայաստանում կանայք իրականացնում են կլիմայի փոփոխության դեմ պայքարի կարևոր նախաձեռնություններ, որոնք հաճախ աննկատ են մնում։ Այսօր ևս մեկ անգամ համոզվեցինք, թե որքան մեծ է կանանց ներդրումը կլիմայական մարտահրավերների հաղթահարման գործում։ Միայն միասնական ջանքերով կարող ենք հասնել շոշափելի արդյունքների և ապահովել կայուն ապագա։ Շնորհակալ ենք մեր գործընկերներին, որոնք նույնպես կիսում են այս արժեքները», - նշեց Նունե Սաքանյանը։

                        idcoin-ները տրամադրվում են IDBank-ի կողմից։ 1 idcoin = 1 ՀՀ դրամ

            ԻԴՐԱՄ ԵՎ IDBANK ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

           

Հայերեն English Русский

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը

COP17-ում համաձայնեցվել են նոր հարցեր, բարդ թեմաները կքննարկվեն նաև նախարարների մասնակցությամբ․ ՇՄ նախարար

ՀՀ վարչապետը շնորհավորել է Սերբիայի «Ուսանողական ցուցակին» ընտրություններում հաղթանակի առթիվ

Ջրվեժի աղբավայրում ստուգում է իրականացվում․ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պարզաբանում է տարածել

Աստրիդ Շոմաքերը բնության պահպանության գործում կարևորել է ամբողջ հասարակության ներգրավվածությունը

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը հույս է հայտնել, որ COP17-ը գլոբալ երկխոսությունը կտեղափոխի գործնական հարթություն

ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը COP17-ում զգուշացրել է գլոբալ տաքացման հետևանքների մասին

Համբարձում Մաթևոսյանը հույս է հայտնել Ադրբեջանի և մյուս հարևանների հետ համատեղ բնապահպանական ծրագրեր իրականացնելու վերաբերյալ