Նեթանյահուն Հնդկաստանի վարչապետի հետ քննարկել է երկկողմ հարաբերություններում առկա դրական դինամիկան

2 րոպեի ընթերցում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։ Կողմերը հաստատել են երկու երկրի հարաբերություններն ամրապնդելու իրենց հանձնառությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հեռախոսազրույցի մասին X-ում առանձին գրառումներ են արել ինչպես Նեթանյահուն, այնպես էլ Մոդին։

«Մենք քննարկեցինք երկկողմ հարաբերություններում առկա դրական դինամիկան և վերահաստատեցինք մեր հանձնառությունը՝ հետագայում ևս ամրապնդելու մեր գործընկերությունը։ Մենք նաև մտքեր փոխանակեցինք Արևմտյան Ասիայում տեղի ունեցող վերջին զարգացումների շուրջ և ընդգծեցինք տարածաշրջանում խաղաղության ու կայունության վերականգնման հրատապ անհրաժեշտությունը»,- նշված է Մոդիի գրառման մեջ։

Հոկտեմբերի 22-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում վարչապետներն անդրադարձել են նաև ահաբեկչության դեմ պայքարին։

«Զրուցեցի իմ ընկերոջ՝ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ և հրավիրեցի նրան Իսրայելի անկախության օրը հնդիկ քաջ օդաչուի հետ միասին վառելու ջահը։ Մոդին շնորհակալություն հայտնեց հրավերի համար և նշեց, որ թե՛ ցամաքում, թե՛ օդում Հնդկաստանն ու Իսրայելը միասին են պայքարում ահաբեկչության դեմ։ Նա նաև բարձր գնահատեց մեր միջև առկա ամուր և տասնամյակների պատմություն ունեցող կապերը», - նշված է Նեթանյահուի գրառման մեջ։

Սեպտեմբերի 30-ին Դուբայից Թել Ավիվ ուղևորվող Flydubai ընկերության ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան էր արձակել և որոշ ժամանակ անց վայրէջք էր կատարել Սաուդյան Արաբիայում։ Երկրորդ օդաչուն փորձել էր կործանել ինքնաթիռը, կռվի էր բռնվել օդանավի հրամանատարի՝ հնդիկ օդաչու Սմիթ Մաչչհարի հետ և դանակահարել նրան: Վերջինիս հաջողվել էր բացել օդաչուի խցիկի դուռը, որից հետո անձնակազմի և ուղևորների միջամտության շնորհիվ ողբերգությունը կանխվել էր։

Նեթանյահուն և Մոդին օդաչուի գործողությունները որակել էին «հերոսական»։

Հայերեն Русский

Իրանի դեմ հարվածները վերսկսելու օպերատիվ անհրաժեշտություն չկա. Իսրայելի բանակ

Հայաստանը փաստացի արդեն դուրս է եկել ՀԱՊԿ-ից. Թաալաթբեկ Մասադիկով

Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԿ-ի Հաբիթաթի միջև ստորագրվել է մտադրությունների նամակ

Նեթանյահուն հրամայել է Իսրայելի բանակին պատրաստվել Արևմտյան ափի լիակատար շրջափակմանը

Վարդենիկ գյուղում հիմնանորոգվում է 7 փողոց

Սևան համայնքի ավագանու հերթական նիստում ընդունվել են մի շարք որոշումներ

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը կայցելի Հայաստան՝ մասնակցելու COP17-ի բարձր մակարդակի հանդիպումներին

Եվրախորհրդարանը կոչ է արել ԵՄ խորհրդին հութիներին ներառել ահաբեկչական կազմակերպությունների եվրոպական ցուցակում

Սևանա լճի ապագան՝ երեխաների աչքերով. ամփոփվել է դպրոցականների ստեղծագործական նախաձեռնությունը

2026-ի երրորդ եռամսյակային զեկույցը ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի վերաբերյալ