Որոշ գործընկերներ ուզում են Հայաստանը տեսնել խեղճ, որպես բուտաֆորիա․ Արարատ Միրզոյան

2 րոպեի ընթերցում

Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ կան գործընկերներ, որոնք ցանկանում են Հայաստանի Հանրապետությունը տեսնել խեղճ՝ որպես պետականության նմանակ, բուտաֆորիա։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Միրզոյանն այս մասին հայտարարել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագիրը վավերացնելու նախագծի քննարկման եզրափակիչ ելույթում՝ չհստակեցնելով, թե ում մասին է խոսքը։

«Ցավոք սրտի, ունենք գործընկերներ, որոնք, այո՛, ուզում են տեսնել Հայաստանի Հանրապետությունը խեղճ, որպես բուտաֆորիա»,– ասել է նախարարը։

Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը շարունակում է մնալ Հայաստանի իշխանության քաղաքական հանձնառությունը։ Նրա խոսքով՝ այդ փաստաթուղթը պետք է իրավական ամրապնդում տա արդեն հաստատված խաղաղությանը և նպաստի Հայաստանի անկախության ու ինքնիշխանության ամրապնդմանը։

«Մենք խաղաղության պայմանագրի ստորագրումից ոչ մի վայրկյան չենք հրաժարվում։ Դա մեր քաղաքական թիմի հանձնառությունն է, և մենք շատ վճռական և հետևողական կերպով գնալու ենք դեպի խաղաղության պայմանագրի ստորագրում, որը կգա ինստիտուցիոնալացնելու հաստատված և գործող խաղաղությունը»,– հայտարարել է Միրզոյանը։

Նախարարը պաշտպանել է խաղաղությունն աստիճանաբար կառուցելու մոտեցումը՝ տարբեր ոլորտներում հնարավոր առաջընթացը չպայմանավորելով բոլոր հարցերի միաժամանակյա լուծմամբ։ Նրա գնահատմամբ՝ գործնականում հնարավոր չէ սպասել, որ ամբողջ փաթեթը լուծվի միանգամից։

Հայերեն English

Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին

Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին

ԹՐԻՓՓ-ով զենք-զինամթերք չի կարող անցնել․ Միրզոյանը խոսել է այդ հարցում Ադրբեջանի հետ առկա ըմբռնման մասին

Ռուսական կողմն «արդյունավետ» և «բովանդակալից» է գնահատել Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Մատենադարանի հարակից տարածքում նոր այգի կհիմնվի

Բնության վիճակի գնահատման միասնական չափորոշիչները կարող են օգնել բիզնեսին գնահատել ռիսկերն ու հնարավորությունները. քննարկում՝ COP-17-ի շրջանակում

Պուտինը և Ուիթքոֆն ավարտել են հանդիպումը

Մակրոնը հայտարարել է, որ համաշխարհային ղեկավարները «հիմար» մեկնաբանություններ են արել Ֆրանսիայում անկարգությունների վերաբերյալ