ՀՀ ԿԳՄՍ նախարարը շրջել է COP17-ի «Կանաչ գոտու» տաղավարներում

3 րոպեի ընթերցում

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում COP17-ի «Կանաչ գոտում» Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայացնում է առանձին տաղավար։ 

Համակարգի կազմակերպությունների մասնակցությամբ հանրության համար անցկացվում են կրթական, մշակութային, երիտասարդական և սպորտային միջոցառումներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ տաղավարը բաց է ամեն օր՝ ժամը 10։00–20։00-ը։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանն  այցելել են մարզահամերգային համալիր, շրջել տաղավարներում, ծանոթացել նախագծերին:

ԿԳՄՍՆ տաղավարում այսօր ներկայացվում է հանրակրթության ոլորտը: Մասնավորապես՝ «Այբ» դպրոցի աշակերտները նախարարին են ներկայացրել «Գաղափարից՝ կանաչ ազդեցություն․ նախագծային ուսուցումը հանուն բնության և կայուն ապագայի» նախագիծը, իսկ Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ասոցացված դպրոցների աշխատանքները՝ «Կլիմայական արկղիկ» ծրագիրը՝ սովորողների մասնակցությամբ:

Նախարարը նշել է, որ այս շրջանում, երբ դպրոցական արձակուրդներ են, աշակերտների անելիքները պետք է կենտրոնանան COP17-ի «Կանաչ գոտում» գործող թեմատիկ տաղավարներում ներկայացվող ծրագրերի ուղղությամբ: Ըստ նրա՝ անցկացվող մի շարք միջոցառումներ կրթության առանցքային մաս են, և շատ կարևոր է, որ դպրոցականներն այս ընթացքում ակտիվորեն այցելեն «Կանաչ գոտի», ծանոթանան կենսաբազմազանության  խնդիրներին  և քննարկվող թեմաներին:

Տաղավարներում ներկա աշակերտներին խրախուսելով՝ ԿԳՄՍ նախարարը նշել է, որ նրանց կատարած նախագծային աշխատանքները, այսպիսով, ավելի տեսանելի են դառնում ոչ միայն հայ, այլև միջազգային հանրության համար, ինչը աշակերտների համար լավ մոտիվացիա է՝ հանդես գալու նոր նախագծերով: 

Նախարարն այցելել է նաև այլ տաղավարներ: Նա, մասնավորապես, ծանոթացել է Հայաստանի բուհերի կենսաբազմազանության կոալիցիայի տաղավարին, որը ներկայացվել է Երևանի պետական համալսարանի համակարգմամբ։ 

Օրվա ընթացքում տարբեր համալսարաններ կներկայացնեն Հայաստանի կենսաբազմազանության ուսումնասիրությունները, բնապահպանական հիմնախնդիրներն ու երիտասարդների մասնակցությամբ իրականացվող նախաձեռնությունները։

ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետը կներկայացնի Հայաստանը՝ որպես Կովկասի կենսաբազմազանության դեռևս չբացահայտված կենտրոն, ինչպես նաև Հայաստանի քարանձավների միկրոօրգանիզմների բազմազանությանը նվիրված հետազոտությունը։

ԿԳՄՍ նախարարության տաղավարի ամենօրյա միջոցառումների ցանկին կարելի է ծանոթանալ այստեղ:

Հայերեն English

Իսպանիայում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Եմենում հութիների հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 53 նորակոչիկ, շուրջ 200-ը՝ վիրավորվել

Իդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանը

Պատերազմի ավարտից հետո Ուկրաինային ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար վեց ամիս կպահանջվի. Զելենսկի

COP17. Էկոլոգիական խնդիրներ, նորարարական լուծումներ. ինչ է ցուցադրված Կանաչ գոտում

Քաղաքացու տան բակում հայտնաբերվել և առգրավվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ

Արաղչին և Լավրովը բանակցություններ են անցկացրել Թեհրանում

COP17 համաժողովի օրակարգին ու հիմնական առաջնահերթություններին նվիրված ասուլիս

COP17-ի շրջանակներում ներկայացվել է Հայաստանի և Կոլումբիայի նախաձեռնությունը վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիա ստեղծելու վերաբերյալ

Իսրայելական Elbit ընկերությունն Ադրբեջանին 235 միլիոն դոլարի հրթիռային համակարգեր կմատակարարի. Globes