Ազատությունից զրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր․ Ծովինար Թադևոսյան

3 րոպեի ընթերցում

Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Քրեակատարողական ծառայողի օրվա և Քրեակատարողական ծառայության կազմավորման 107-ամյակի առթիվ առթիվ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում ասված է․

«Քրեակատարողական ծառայության ամենօրյա աշխատանքի հիմքում պատասխանատվությունն է պետության, հասարակության և յուրաքանչյուր մարդու նկատմամբ։ Մեր աշխատանքում պետականամետությունը դրսևորվում է ոչ միայն օրենքի և ծառայողական պարտականությունների հետևողական պահպանմամբ, այլև պետության շահի գիտակցմամբ և պետական ինստիտուտների նկատմամբ վստահության ամրապնդմամբ։

Ազատությունից զրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր։ Եվ հենց այդ մոտեցմամբ է միայն հնարավոր ակնկալել, որ պետության և հասարակության օրենքներն ու արժեքները խախտած անձը, հանդիպելով իր հանդեպ արժանապատիվ մոտեցման, հետ կկանգնի հանցավոր ուղուց և հարգալից վերաբերմունք կդրսևորի պետության, հասարակության և անհատների հանդեպ։

Այս աշխատանքը հեշտ չէ։ Այն պահանջում է մասնագիտական պատրաստվածություն, տոկունություն, համբերություն և ամենակարևորը՝ նվիրվածություն։ Ձեր ամենօրյա աշխատանքը՝ հաճախ անտեսանելի, նպաստում է ոչ միայն քրեակատարողական համակարգի բնականոն գործունեությանը, այլև դրա շարունակական զարգացմանն ու կատարելագործմանը, որի համար հայտնում եմ իմ խորին շնորհակալությունը և անսահման երախտիքը։

Արձանագրելով հաջողությունները և ձեռքբերումները՝ մենք շարունակում ենք վեր հանել առկա խնդիրներն ու բացթողումները, մեր ջանքերն ուղղում դրանց լուծման ուղղությամբ, զարգացած երկրների լավագույն  փորձը հաշվի առնելով՝ եվրոպական չափորոշիչներին համապատասխան արդի և նորարարական լուծումներ ենք կիրառում։

Այսօր առանձնահատուկ երախտագիտությամբ ուզում եմ հիշել նաև մեր նախկին ծառայակիցներին, որոնք իրենց մասնագիտական գիտելիքով, փորձով և տարիների նվիրումով ներդրում են ունեցել Քրեակատարողական ծառայության կայացման և զարգացման գործում։ Ձեր անցած ճանապարհը մեր ընդհանուր պատմության կարևոր մասն է։

Շնորհավորում եմ բոլորիդ այս խորհրդանշական օրվա առթիվ։ Մաղթում եմ առողջություն, ուժ, արժանապատիվ ծառայություն, մասնագիտական հաջողություններ և նոր ձեռքբերումներ։ Թող յուրաքանչյուրիդ աշխատանքը նպաստի պատասխանատու և մարդակենտրոն պետական համակարգի ձևավորմանն ու զարգացմանը։

Շնորհավո՛ր Քրեակատարողական ծառայողի օրը»։

Հայերեն

Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 39.128.615 դրամ. Դատախազության պետշահերի հայցը բավարարվել է

ԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում ականի վրա նավթատար լցանավ է պայթել

Ucom-ը` Երևանի բնապահպանական սիմպոզիում 2026-ի ռազմավարական գործընկեր

Գագիկ Վանոյանն ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետի պաշտոնից

Կիևը երկու տարի առաջ կարող էր ավելի շահավետ պայմաններով գործարք կնքել. Թրամփ

Շուրջ 70 կգ թմրամիջոցների մաքսանենգությանն օժանդակած անձինք կալանավորվել են

Հոգա՛ բնության մասին Team-ի հետ. COP17-ի շրջանակում ընկերությունը հանդես է գալիս բնապահպանական արշավով

Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը ներկա է երիտասարդների Եվրոպայի առաջնությանը

Հայաստանը Գերմանիային է հանձնել մեղադրվող անձին

Ազատությունից զրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր․ Ծովինար Թադևոսյան