1 րոպեի ընթերցում
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ իր ակումբի՝ «Նյուրնբերգ»-ի կազմում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երկրորդ Բունդեսլիգայի 8-րդ տուրում «Նյուրնբերգ»-ն արտագնա խաղում մրցել է «Կոտբուս»-ի հետ: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: «Նյուրնբերգ»-ի միակ գոլը խաղի 79-րդ րոպեին խփել է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը, ով նոր է վերականգնվել վնասվածքից:
Այս տուրից հետո «Նյուրնբերգ»-ը երկրորդ Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում երկրորդն է: