Գևորգ Պապոյանը Կիպրոսի գործընկերոջ հետ քննարկել է գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորություն
1 րոպեի ընթերցում
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Երևանում COP17-ի շրջանակում հոկտեմբերի 16-ին հանդիպել է Կիպրոսի Հանրապետության գյուղատնտեսության, գյուղական զարգացման և շրջակա միջավայրի նախարար Խրիստոս Սենեկիսի հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանդիպման մասին Պապոյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում։
«Քննարկել ենք գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները։Կարևորել ենք երկկողմ տնտեսական կապերի խորացումն ու փոխշահավետ համագործակցության ընդլայնումը՝ ձևավորելով տնտեսական լայն օրակարգ»,– գրել է նախարարը։