Ucom-ի աջակցությամբ Պարույր Սևակ համայնքում տեղադրվել է վայրի բնության մոնիթորինգի նոր ԱԲ տեսախցիկ

3 րոպեի ընթերցում

Ucom-ի աջակցությամբ Արարատի մարզի Պարույր Սևակ համայնքում տեղադրվել է արհեստական բանականությամբ աշխատող վայրի բնության մշտադիտարկման ԱԲ նոր տեսախցիկային համակարգ։ Ընկերությունն ապահովել է համակարգի անխափան կապն ու տվյալների պահպանման համար անհրաժեշտ սերվերային ենթակառուցվածքը։

Նոր համակարգը հնարավորություն է տալիս իրական ժամանակում ստանալ, անվտանգ փոխանցել և պահպանել մոնիթորինգային տվյալները՝ ապահովելով տարածքի շուրջօրյա վերահսկողություն։

«Մեզ համար կարևոր է, որ Ucom-ի տեխնոլոգիական կարողությունները կիրառվեն նաև այնտեղ, որտեղ դրանք կարող են երկարաժամկետ արժեք ստեղծել բնության համար։ Այս նախագիծը կապի, տվյալների և բնապահպանական աշխատանքի համադրման օրինակ է, երբ տեխնոլոգիան դառնում է ոչ միայն ենթակառուցվածք, այլև պահպանության գործիք։ Մենք շարունակելու ենք աջակցել այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են Հայաստանի բնության պահպանությանը», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

ԱԲ-ով աշխատող տեսախցիկային համակարգը կարևոր նշանակություն ունի Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տարածքների պահպանության համար։ Այն հնարավորություն է տալիս  դժվարանցանելի և բնապահպանական առումով զգայուն հատվածներում վաղ փուլում հայտնաբերել ծուխն ու հնարավոր հրդեհի օջախները, ինչպես նաև արձանագրել ոչ ստանդարտ շարժումներ, որսագողության փորձեր և ապօրինի մուտքեր՝ պահպանության ծառայությանը հնարավորություն տալով արագ արձագանքել։

Միաժամանակ, շուրջօրյա մշտադիտարկումն իրականացվում է առանց կենդանիների բնական կենսագործունեությանը միջամտելու կամ նրանց անհանգստացնելու։

«Այս համակարգի ներդրումը կարևոր քայլ է տարածքի կենսաբազմազանության առավել արդյունավետ պահպանության համար։ Շնորհակալ ենք Ucom-ին՝ վայրի բնության պահպանության գործում տեխնոլոգիական լուծումներով մեր կողքին լինելու համար», - նշել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հիմնադիր և տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։

Վայրի բնության պահպանությանն ուղղված տեխնոլոգիական լուծումների ներդրումը Ucom-ի բնապահպանական և կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի կարևոր ուղղություններից է։ Ընկերությունը շարունակում է աջակցել Հայաստանի էկոհամակարգերի և կենսաբազմազանության պահպանությանը՝ ժամանակակից կապի և տեխնոլոգիական լուծումների հնարավորությունները ծառայեցնելով բնապահպանական նախաձեռնություններին։

Հայերեն English Русский

Հարավային Կովկասում ընդհանուր էկոհամակարգերը հիմք են ծառայում տարածաշրջանային ավելի սերտ գործակցության և կայուն զարգացման համար. Իրակլի Կոբախիձե

ՀՀ կառավարությունը Գեղարքունիքի սուբվենցիոն ծրագրերի համար հատկացրել է 461 միլիոն 414 հազար դրամ

ՀՀ ՆԳ նախարարը վստահեցնում է՝ COP17-ի անվտանգային բարձր մակարդակն ապահովելու համար արվել է առավելագույնը

Ղրղզստանն աջակցում է Հայաստանին՝ լեռնային և քաղցրահամ ջրերի էկոհամակարգերի կենսաբազմազանության երևանյան հարթակ ստեղծելու հարցում. Ժապարով

Իրանը կենսաբազմազանության հազարավոր տեսակների բնօրրանն է. Փեզեշքիանի ելույթը՝ COP17-ի Առաջնորդների գագաթնաժողովում

Չինաստանն անիրատեսական է համարել միջուկային զինաթափման շուրջ ԱՄՆ-ի պահանջը

Դդմաշենի միջնակարգ դպրոցի թիմը հաղթող է ճանաչվել ֆուտզալի մարզային փուլի մրցումներում

Մակրոնը Զելենսկու հետ հանդիպմանը վերահաստատել է վճռականությունն Ուկրաինային ցուցաբերվող աջակցության հարցում

Tesla-ն ներկայացրել է թռչող ավտոմեքենա

Բելգիան մտադիր է մինչև տարեվերջ Ուկրաինային մատակարարել տասը F-16 կործանիչ