ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավարին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Զարկոնեին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, արհեստական բանականության, կիբեռանվտանգության և հեռահաղորդակցության ոլորտներում, ինչպես նաև պետական տեղեկատվական համակարգերի թվային փոխակերպման ուղղությամբ համագործակցության զարգացման հնարավորությունները։

Նախարարը կարևորել է Համաշխարհային բանկի հետ ձևավորված արդյունավետ համագործակցության շարունակականությունն ու խորացումը՝ ընդգծելով Վանաձորի և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնների, ինչպես նաև Ինժեներական քաղաքի դերը STEM ուղղության զարգացման գործում։

Դավիթ Թադևոսյանը ներկայացրել է նախարարության առաջնահերթ ծրագրերն ու նախաձեռնությունները՝ անդրադառնալով Արհեստական բանականության գրասենյակի ստեղծմանը, պետական կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով ԱԲ գործիքների կիրառմանը, հայերենի համար լեզվային ԱԲ գործիքների ներդրմանը, ինչպես նաև պետական ծառայողների թվային գրագիտության բարձրացմանն ու արհեստական բանականության պատասխանատու կիրառման ապահովմանը։

Անդրադարձ է կատարվել նաև տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման հնարավորություններին, մասնավորապես՝ տեխնոլոգիական ընկերությունների համար համատեղ արտադրական տարածքների ստեղծմանը և ֆինանսավորման գործիքների կիրառմանը։ Ենթակառուցվածքների զարգացման համատեքստում կարևորվել են պետական տեղեկատվական համակարգերը ամպային միջավայր տեղափոխելու և հեռահաղորդակցության ենթակառուցվածքների զարգացման հարցերը։

Ֆաբրիցիո Զարկոնեն բարձր է գնահատել Հայաստանում իրականացվող բարեփոխումների տեմպն ու ծավալները։ Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը նորարարական և գիտահետազոտական նախաձեռնությունների ու առաջնահերթ ծրագրերի իրականացման ուղղությամբ։

Հայերեն English Русский

Ղրղզստանն աջակցում է Հայաստանին՝ լեռնային և քաղցրահամ ջրերի էկոհամակարգերի կենսաբազմազանության երևանյան հարթակ ստեղծելու հարցում. Ժապարով

Իրանը կենսաբազմազանության հազարավոր տեսակների բնօրրանն է. Փեզեշքիանի ելույթը՝ COP17-ի Առաջնորդների գագաթնաժողովում

Չինաստանն անիրատեսական է համարել միջուկային զինաթափման շուրջ ԱՄՆ-ի պահանջը

Դդմաշենի միջնակարգ դպրոցի թիմը հաղթող է ճանաչվել ֆուտզալի մարզային փուլի մրցումներում

Մակրոնը Զելենսկու հետ հանդիպմանը վերահաստատել է վճռականությունն Ուկրաինային ցուցաբերվող աջակցության հարցում

Tesla-ն ներկայացրել է թռչող ավտոմեքենա

Բելգիան մտադիր է մինչև տարեվերջ Ուկրաինային մատակարարել տասը F-16 կործանիչ

Տոկաևը կարևորել է կենսաբազմազանության պահպանման և միջազգային համագործակցության անհրաժեշտությունը

Արարատ Միրզոյանի կարծիքով՝ ԹՐԻՓՓ-ի շուրջ զարգացումների ընթացքով Իրանը բավարարված է

Ադենում Եմենի նախագահական պալատի վրա հութիների հարձակման հետևանքով առնվազն 5 մարդ է զոհվել