Միրզոյանն անկլավ-էքսկլավների հարցը խոչընդոտ չի համարում Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար
1 րոպեի ընթերցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող անկլավ-էքսկլավների հարցը խաղաղության պայմանագրի ստորագրման համար խոչընդոտ չէ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը:
«Սա այն հարցն է, որը զգայուն է: Բոլորիս այց հարցը հետաքրքիր է, իսկ սա այն հարցն է, որ պետք է համաժողովրդական քվեարկություն լինի, եթե տարածքների փոխանակում է լինում: Անկլավ-էքսկլավը, այնուամենայնիվ, թեկուզ տեխնիկապես, եթե ամեն ինչ հրաշալի է հարաբերությունների առումով, բարդացնում է երկրների կյանքը: Գիտեք Ադրբեջանի խոսույթը, իրենք ասում են՝ Սահմանադրությունը մինչև չփոխեք, մենք չենք ստորագրի խաղաղության համաձայնագիրը, չեն ասել չէ՞ անկլավների հարցը չլուծվի, չենք ստորագրի»,- ասաց Միրզոյանը:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող անկլավների և էքսկլավների փոխանակման հարցը բանակցային գործընթացում քննարկվող տարբերակներից մեկն է: