1 րոպեի ընթերցում
Երևանի «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան լեհական «Յագելոնիա»-ից կրած պարտությունը կապում է դիտալային սխալների հետ:
«Մենք այս խաղում այն թիմն էինք, որը փորձեց լավ խաղալ, ավելի շատ հարված կատարեցինք, ավելի շատ էինք տիրում գնդակին: Այս խաղում որոշիչ եղան դետալային սխալները: Պարտվեցինք, քանի որ կարևոր պահի սխալ գործեցինք: Այս պարտության պատասխանատվությունն իմն է, սակայն նմանատիպ անհատական սխալներն այլևս չպիտի կրկնվեն»,-«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` լրագրողների հետ Լեհաստանում կայացած նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Տուլիպան:
Հայաստանի ֆուտբոլի առաջնության չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն Եվրոպայի լիգայի հիմնական փուլի երկրորդ տուրում ու արտագնա խաղում մրցեց լեհական Բելոստոկ քաղաքի «Յագելոնիա» թիմի հետ ու զիջեց 3:1 հաշվով: