1 րոպեի ընթերցում
Մեկնարկել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի այցը Հայաստան:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՄԱ նախարարությունից, նշելով, որ կայացել է նախարար Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի առանձնազրույցը:
Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար և ԵԱՀԿ գործող նախագահ Իգնացիո Կասիսը Հայաստան է ժամանել հոկտեմբերի 15-ին։ Քննարկումների առանցքում են Հարավային Կովկասում իրավիճակը, ԵԱՀԿ-ի դերը և երկկողմ հարաբերությունները։