Իսպանացի ֆերմերները տրակտորներով մեկնել են Բարսելոնա

2 րոպեի ընթերցում

Ֆերմերները Կատալոնիայի տարբեր մասերից տրակտորների շարասյուներով ուղևորվել են Բարսելոնա՝ պահանջելով լուծումներ գտնել գյուղատնտեսական հատվածի վրա ազդող ճգնաժամային գործընթացների համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Այսօր, ինչպես երբեք, մենք ունենք բազմաթիվ պատճառներ դուրս գալու փողոցներ՝ պաշտպանելու մեր աշխատանքն ու մեր տարածքը», - ասված է «Ֆերմերների միություն» արհմիության հաղորդագրության մեջ:

Բարսելոնայում բողոքի ցույցը նախատեսվում է Կատալոնիայի կառավարական պատվիրակության շենքի և գյուղատնտեսության տարածաշրջանային դեպարտամենտի մոտ:

Արհմիությունն ուշադրություն է հրավիրել վառելիքի, էլեկտրաէներգիայի, կերերի և պարարտանյութերի համար ծախսերի աճի, արտաքին մրցակցության, կլիմայի փոփոխության հետևանքով արտադրական գործընթացների խախտման վրա, ինչպես նաև գյուղատնտեսական կենդանիների հիվանդության և այն վնասի վրա, որը հասցնում են վայրի կենդանիները: Նշվում է, որ ակցիան կդառնա «գյուղատնտեսական հատվածում բազմիցս կրկնվող ճգնաժամերի ֆոնին լուծումների բացակայության» պատասխանը:

Այլ պահանջների թվում կազմակերպությունը կոչ է արել, որ ցույց տրվի արտակարգ ֆինանսական օգնություն, նվազեցվի գյուղատնտեսական արտադրանքի ԱԱՀ-ն, սահմանվեն ոռոգման համար էլեկտրաէներգիայի հատուկ սակագներ և հարկման նվազագույն թույլատրելի դրույքաչափ պրոֆեսիոնալ  ​​գյուղատնտեսական դիզելային վառելիքի համար:

Հայերեն

Կասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Հրազդանում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

Պատգամավոր Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌԴ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենը Շիրակի մարզպետին ներկայացրել է «Գյումրու քաղաքային զարգացման» ծրագիրը

Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններից մի քանիսի աշխատանքը վերսկսվել է. ՌԴ փոխվարչապետ

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղությունները

Ալեքսանդրա Գրիգորյանը՝ Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն

ՌԴ-ի և ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարությունները քննարկում են դիզելային վառելիքի մատակարարումների պայմանագրերը

Համաշխարհային օպերային աստղերը՝ Երևանում. Գեղամ Գրիգորյանի հոբելյանը համախմբել է Պլասիդո Դոմինգոյին, Հասմիկ Գրիգորյանին և այլ հայտնիների

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-14/10/26