Հայաստանում պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման լայնածավալ աշխատանքները շարունակվում են

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով և ֆինանսավորմամբ իրականացվում են 17 պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման աշխատանքներ:

Դրանք են՝ Արագածոտնի մարզի Փարպի համայնքի 5-րդ դարի Ծիրանավոր եկեղեցին և Ամբերդ ամրոցը, Արմավիրի մարզի Այգեշատ համայնքի Թարգմանչաց եկեղեցին և Ապագա գյուղի մշակույթի տանը գտնվող Սարգիս Մուրադյանի «Սասունցիներ» որմնանկարը, Գեղարքունիքի մարզի Բերդկունք ամրոցը, Լոռու մարզի «Քաղաքատեղի Լոռի Բերդի» միջնաբերդի պարիսպները, Ալավերդի համայնքի Կաճաճկուտ բնակավայրի Սեդվի վանական համալիրը և Յաղդան գյուղի 13-րդ դարի կամուրջը, Կոտայքի մարզի Պտղնու տաճարը, Շիրակի մարզի Աշոցք համայնքի Կրասար բնակավայրի 19-րդ դարի կամուրջը, Վայոց ձորի մարզի Շատիվանքի վանական համալիրը, Շատիվանքի որմնանկարները, Հորսի՝ իշխան Չեսար Օրբելյանի ապարանքը, Եղեգիս համայնքի Աղնջաձոր բնակավայրի Օրբելյանների քարավանատունը, Տավուշի մարզի Այգեհովիտ բնակավայրի «Սրվեղ» վանական համալիրը, «Տավուշ» ամրոցի պարիսպները, կից կառույցներն ու եկեղեցին և Նավուր գյուղի 19-րդ դարի «Քարակարմունջ» կամուրջը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ 2026 թվականին կավարտվեն Փարպիի Ծիրանավոր եկեղեցու, Նավուրի կամրջի, Ապագա գյուղի «Սասունցիներ» և Շատիվանքի որմնանկարների վերականգնման աշխատանքները:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնագետները շրջայցերի միջոցով շարունակական վերահսկողություն են իրականացնում վերականգնվող հուշարձանների տարածքներում՝ ըստ անհրաժեշտության քննարկելով ընթացիկ խնդիրները և մասնագիտական խորհրդատվություն տրամադրելով վերականգնող շինարարներին:

Հայերեն

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար

Ռուսական լրատվամիջոցը հայտնում է Թուրքմենստանում Փաշինյանի, Պուտինի ու Ալիևի հանդիպման մասին

Բրիտանական խորհուրդը և ԿԳՄՍՆ-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Գնահատվել են Գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնագիտական ծառայությունն ու նվիրումը. պետական պարգևներ՝ դատախազներին

«Գորիս» տարածքային բաժնի օպերատիվ ծառայողները կանխել են արգելված իրերի փոխանցումը դատապարտյալին

ԵՄ արտահանվող հայկական ապրանքների համար արտոնյալ ռեժիմը ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 10-ին

ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնք

Նոյեմբերից կմեկնարկեն դեպի ԱՄԷ գյուղմթերքի կանոնավոր չարթերային բեռնափոխադրումները

Հոկտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

ՊՎԾ-ն բացահայտել է գոյություն չունեցող կազմակերպությունների մասնակցությամբ 3,2 մլրդ դրամի գնման ընթացակարգերի խափանման դեպքեր