Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի գործընկերների հետ

1 րոպեի ընթերցում

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի գործընկերների  հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  «Ֆեյսբուք»-ի իր էջում նախարարն ընդգծել է, որ միջազգային համաժողովների մասնակցությունը լավ առիթ է գործընկեր ֆինանսների նախարարների և այլ գործընկերների հետ հանդիպելու՝ փորձի փոխանակման և բարեկամական հարաբերությունների հաստատման տեսանկյունից։

«Այս համատեքստում Դոհայում առիթ ունեցա նաև հանդիպելու Կատարի ֆինանսների նախարար Ալի բին Ահմեդ Ալ Քուվարիի, Նեպալի ֆինանսների նախարար Սվարնիմ Վագլեի և Չինաստանի ֆինանսների նախարարի օգնական Ջունհոնգ Չանգի հետ։ Քննարկեցինք մեր երկրներում իրականացվող քաղաքականությունները և պայմանավորվեցինք հետագա համատեղ աշխատանքի վերաբերյալ»,-գրել է նախարարը։

Հայերեն العربية English Русский Türkçe

Հրազդանը և Վաղարշապատը մրցում են 2028 թ․ երիտասարդական մայրաքաղաքի կոչման համար․ առցանց քվերարկություն

Արաբական կոալիցիան հաղորդել է Էր Ռիադի վրա հութիների արձակած թևավոր հրթիռի կալանման մասին

Հայտնի են 2027 թվականի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետները

Ֆասթ Բանկն առաջարկում է արագ, առանց միջնորդավճարի ԱՄՆ դոլարով փոխանցումներ

Կառավարությունը 1 տարով կերկարաձգի Ղարաբաղից տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի գործողության ժամկետը

Թուրքմենստանը և Պակիստանը պայմանավորվել են ընդլայնել փոխգործակցությունն էներգետիկայի ոլորտում

Հայաստանի կառավարությունը նախատեսում է վարկ ներգրավել սահմանային անցակետերի արդիականացման համար

Հայաստանն ու Օմանը դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց փոխադարձաբար կազատեն վիզայի պահանջից

Գյումրիի գլխավոր տոնածառի և քաղաքի տոնական ձևավորման համար կհատկացվի 37 մլն 350 հազար դրամ

Կանադան լրացուցիչ 31,5 միլիոն դոլար է հատկացրել Ուկրաինային զենքի մատակարարումների համար