1 րոպեի ընթերցում
Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Ազգերի լիգայի ընտրական փուլի հերթական խաղի մրցակից Կիպրոսի հավաքականին հեշտ մրցակից չի համարում:
«Մենք վերլուծել ենք Կիպրոսին ու գիտենք նրա ուժեղ ու թույլ կողմերը: Նրանք ունեն անհատապես որակյալ ֆուտբոլիստներ: Կիպրոսը խաղային ձեռագիր ունի, և դա երևում է մարզչի կատարած աշխատանքից: Նրանք մեզ համար հեշտ մրցակիցներ չեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կիպրոսի դեմ խաղի նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Մելիքյանը:
Վերջինս անդրադարձել է նաև հավաքականի հայտացուցակից դուրս մնացած Օգնյեն Չանչարևիչի ու Ժիրայր Շաղոյանի բացակայությանը՝ շեշտելով, որ Օգնյեն Չանչարևիչը վնասվածք է ստացել, իսկ Շաղոյանի փոխարեն թիմի հետ մեկնել է այլ ֆուտբոլիստ:
Ըստ Մելիքյանի՝ ուղիղ 10 ֆուտբոլիստներ չեն միացել հավաքականին, ինչը լուրջ կորուստ է թիմի համար:
Ազգերի լիգայի երրորդ տուրի հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի հոկտեմբերի 2-ին՝ արտագնա խաղում մրցելով Կիպրոսի հետ: Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 2-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին: