ԱՄՆ Գերագույն դատարանը թույլ է տվել Թրամփի վարչակազմին վերսկսել միգրանտների արտաքսումները երրորդ երկրներ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ Գերագույն դատարանը սեպտեմբերի 29-ին վերացրել է ներգաղթյալներին երրորդ երկրներ արտաքսելու սահմանափակումները՝ միաժամանակ համաձայնելով դեկտեմբերին քննել այդ հարցը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France 24 պարբերականը։

Դատարանը բավարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի արտակարգ միջնորդությունը՝ կասեցնելով ավելի ցածր ատյանի դատարանի որոշումը, որը սահմանափակում էր, սակայն ամբողջությամբ չէր արգելում ներգաղթյալների արտաքսումները երրորդ՝ ոչ իրենց հայրենի երկրներ։

Ավելի ցածր ատյանի դատարանը հայտարարել էր, որ արտաքսման ենթակա անձինք նախապես պետք է պատշաճ և արդյունավետ կերպով տեղեկացվեն այն մասին, թե ուր են ուղարկվելու, որպեսզի հնարավորություն ունենան բարձրաձայնելու հնարավոր հետապնդման վերաբերյալ իրենց մտահոգությունները։

Դոնալդ Թրամփը նախընտրական արշավի ընթացքում խոստացել էր միլիոնավոր անօրինական ներգաղթյալների արտաքսել Միացյալ Նահանգներից և 2025 թվականին Սպիտակ տուն վերադառնալուց հետո մի շարք քայլեր է ձեռնարկել՝ արտաքսումներն արագացնելու նպատակով։

Թրամփի վարչակազմը երրորդ երկրներ արտաքսումները հիմնավորել է որպես անհրաժեշտ միջոց, քանի որ արտաքսման ենթակա որոշ անձանց հայրենի երկրները երբեմն հրաժարվում են ընդունել նրանց։

AFP-ի հետաքննությունը պարզել է, որ ԱՄՆ-ն, այսպես կոչված, «երրորդ երկրներին», հատկապես՝ Աֆրիկայում գտնվող երկրներին, միլիոնավոր դոլարի գործարքներ է առաջարկել և սպառնացել է սահմանափակել վիզաների տրամադրումը, որպեսզի դրդի նրանց ընդունել արտաքսված անձանց։

Ըստ գործակալության՝ այս երկրներ տեղափոխվելուց հետո արտաքսված անձինք ենթարկվել են տեղի պահակների կողմից բռնությունների, անորոշ ժամկետով կալանքի կամ արագ կրկին արտաքսվել են իրենց հայրենի երկրներ։

Կոնգրեսը որպես ԱՄՆ-ի քաղաքականություն է սահմանել այն, որ մարդիկ չարտաքսվեն այնպիսի երկրներ, որտեղ նրանց կյանքը կարող է վտանգի ենթարկվել կամ նրանք կարող են ենթարկվել խոշտանգումների։

Հայերեն Русский

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի

Վառելիքի շրջանառության ոլորտը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է. խոսնակ

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք

ԵԱՏՄ-ն ակտիվորեն շարժվում է խելացի տրանսպորտային համակարգերի ներդրման ճանապարհով. ԵՏՀ նախարար

Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել

ԵՄ հանձնակատարը կայցելի Քիշնև՝ քննարկելու «Աճի ծրագիրը» և ԵՄ-ին Մոլդովայի տնտեսական ինտեգրման հարցերը. Moldpres