«Երևանյան բեսթսելեր».  «Իկիգայ» գիրքն՝ առաջատար. փաստավավերագրական, օգոստոս, 2026

10 րոպեի ընթերցում

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ օգոստոսի վաճառքների։

Հեկտոր Գարսիայի և Ֆրանսեսկ Միրալեսի «Իկիգայ․ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը» առաջին տեղում է։ «Իկիգայ․ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը» յուրահատուկ լրագրողական հետաքննություն-հետազոտություն է՝ պարզելու, թե որն է Ճապոնիայի Օկինավա կղզու բնակիչների երկարակեցության գաղտնիքը և ինչ է իրականում նշանակում իկիգայը: Շնորհիվ այս գրքի դուք բազմաթիվ տեղեկություններ կստանաք երկարակեցության գաղտնիքների և իրենց կյանքում թեկուզ փոքրիկ, բայց կարևոր նպատակներ ունեցող ճապոնացիների մասին: Այն կօգնի ձեզ գտնել ձեր սեփական իկիգայը ու լիցքավորվել թարմ էներգիայով՝ պատրաստ ապրելու երկար ու երջանիկ:

Երկրորդ հորիզոնականում է Դեյլ Քառնեգիի «Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել մարդկանց վրա» գիրքը, որը գործնական խորհուրդների և կյանքից վերցրած պատմությունների հավաքածու է։ Քառնեգին օգտվել է հաջողակ հռչակավոր մարդկանց ասույթներից և որպես օրինակ ներկայացրել իր աշակերտների, ընկերների, ծանոթների փորձը։ Գրքի նպատակն է կատարելագործել մարդկանց հոգեբանությունը և, ինչպես հեղինակն է ասում, օգնել մարդկանց լույս աշխարհ հանել, զարգացնել և առավելագույնս օգտվել մտավոր ու ֆիզիկական այն բոլոր կարողություններից, որոնց միայն չնչին մասն ենք օգտագործում:

Ռոբերտ Գրինի «Իշխանության 48 օրենքները» երրորդ տեղում է։ Գիրքը ժամանակակից դասական է՝ քաղաքականության, հոգեբանության և ռազմավարության հատման սահմանագծում: Ռոբերտ Գրինը վերլուծում է իշխանության էությունը՝ բացահայտելով, թե ինչպես է այն գործում իրական կյանքում՝ անձնական և աշխատանքային հարաբերություններում, ինչպես նաև հասարակության բոլոր շերտերում՝ հին աշխարհի տիրակալներից մինչև նոր ժամանակների գործարարներ, քաղաքական գործիչներ ու արվեստագետներ: Յուրաքանչյուր օրենք ներկայացվում է պատմական կերպարների՝ Ալեքսանդր Մակեդոնացու, Կլեոպատրայի, Նապոլեոն Բոնապարտի, Օտտո Ֆոն Բիսմարկի, Իվան Ահեղի և այլ նշանավոր դեմքերի կյանքի օրինակներով՝ համեմված անվանի մտածողների և ռազմավարների ուսմունքներով, մասնավորապես՝ Մաքիավելիի, Սուն Ցզիի, Կոնֆուցիոսի, Նիցշեի և այլոց:

Չորրորդ տեղում է Ջո Նավարոյի «Ես կարդում եմ Ձեր մտքերը» գիրքը։ Այս գրքում դուք կիմանաք, թե որ նախնադարյան բնազդներն են կառավարում մեր մարմնի լեզուն, ինչու չի կարելի վստահել մարդու դեմքի արտահայտություններին, որն է մարմնի «ամենաանկեղծ» մասը, ինչպես կարդալ դիմացինի իրական մտքերը նրա ձեռքերի, ոտքերի,  իրանի և շուրթերի միջոցով և ինչպես կիրառել այս գիտելիքները՝ ավելի վստահ ու անկեղծ տպավորություն թողնելու համար։ Գրքում ներկայացված են ոչ միայն համոզիչ օրինակներ FBI-ի գործակալի իրական պրակտիկայից, այլև առկա են հղումներ ոչ վերբալ հաղորդակցության ոլորտում ամենահայտի հետազոտողների աշխատություններին: Գրքում կգտնեք նաև պատկերներ, որոնք է՛լ ավելի ընկալելի և հետաքրքիր կդարձնեն ընթերցանությունը:

Շունմյո Մասունոյի «Պարզ ապրելու արվեստը» հինգերորդ տեղում է։ Այս գիրքը հայտնի ճապոնական զեն-բուդդիստ վանական և այգիների դիզայներ Շունմյո Մասունոյի իմաստության հավաքածուն է: Հեղինակը ներկայացնում է 100 կարճ և գործնական խորհուրդներ՝ օգնելու ընթերցողին գտնել ներքին հանգստությունն ու հավասարակշռությունը ժամանակակից աղմկոտ աշխարհում: Գիրքը սովորեցնում է ձերբազատվել ավելորդ մտքերից ու իրերից, կենտրոնանալ ներկա պահի վրա և գտնել գեղեցկությունը առօրյա փոքրիկ երևույթների մեջ: Սա ուղեցույց է նրանց համար, ովքեր ձգտում են պարզեցնել իրենց կյանքը և հասնել հոգեկան ներդաշնակության:

Հրաչյա Մանուկյանի «Փոխիր կյանքդ» գիրքը վեցերորդ տեղում է։ Այս գիրքը հաջողության, նպատակասլացության, ինքնազարգացման, ֆինանսական ազատության, մարդկային մտածելակերպի և փոխհարաբերությունների մասին է: Հեղինակը պատմում է, թե ինչ պետք է անել նպատակներին հասնելու, անվերջ ինքնակատարելագործվելու, կյանքում առաջ շարժվելու և երջանիկ լինելու համար: Գիրքը գրված է Հայաստանի պայմաններում և հիմնված է հեղինակի անձնական փորձի վրա: Այն նախատեսված է երկու տեսակի մարդկանց համար. նրանց, ովքեր կյանքում որոշ չափով կայացել են, ապրում են բոլորի պես, բայց հասկանում են, որ իրենց կյանքում պետք է ինչ-որ բան փոխել, և նրանց, ովքեր դեռ որոնումների մեջ են և դեռ չեն գտել իրենց տեղը կյանքում:

Յոթերորդ տեղում է Էրիկ Բեռնի «Խաղեր, որոնք խաղում են մարդիկ» գիրքը: Գիրք մարդկային հարաբերությունների հոգեբանության մասին։ Սա պարզ ու երբեմն նույնիսկ զվարճալի եղանակով ներկայացված գիտական տեսություն է, որը նույնքան օգտակար և կիրառելի է նաև սովորական մարդկանց համար, որոնք ցանկանում են հասկանալ, թե ինչ է կատարվում իրենց շուրջը։ Հեղինակը պնդում է, որ յուրաքանչյուրիս ներսում երեք ԵՍ կա՝ Մեծահասակ, Ծնող ու երեխա, ու ցանկացած պահի մեր վարքը պայմանավորված է նրանով, թե դրանցից որն է արձագանքում իրավիճակին։

Ջո Դիսպենզայի «Ենթագիտակցության ուժը: Ինչպես ազատվել հին մտածողությունից և կերտել նորը» գիրքը ութերորդ տեղում է։ Բազմաթիվ բեսթսելերների հեղինակ, միջազգային դասախոս, հետազոտող, խորհրդատու, մանկավարժ Ջո Դիսպենզայի «Ենթագիտակցության ուժը» գիրքը գրված է գիտական լուրջ հետազոտությունների հիման վրա: Ելնելով իր կյանքի փորձառությունից՝ հեղինակը նկարագրում է, թե ինչպես թեթևակի փոփոխելով ուղեղի աշխատանքը՝ կարելի է բացել դեպի քվանտային դաշտ տանող դուռը՝ կյանքում դրական փոփոխությունների հասնելու համար: Եվ այս ամենը դոկտոր Ջոն ներկայացնում է հեշտ կիրառելի աստիճանական տեխնիկայի միջոցով։

Դեյլ Քարնեգիի «Ինչպես դադարել անհանգստանալ և սկսել ապրել» գիրքը իններորդ տեղում է։ Քարնեգիի նոր թարգմանված գիրքը արդեն հասանելի է ընթերցողներին: Պետք է կարողանալ վայելել կյանքը՝ ինչպիսին էլ որ այն մեզ բաժին ընկած լինի։ Անհանգստությունը մեծագույն չարիք է, որը ավելի շատ է քայքայում մարդու առողջությունը, քան ցանկացած հիվանդություն։ Քարնեգին այս գիրքը գրել է հենց այդ նպատակով, որպեսզի ուրիշ մարդկանց հետ կատարված օրինակների հիման վրա մեզ պարզ և մատչելի կերպով սովորեցնի ամենակարևորը. որ կյանքը պետք է շարունակել վառ գույներով...

Էրիկ Բեռնի «Մարդիկ, որոնք խաղում են խաղեր» գիրքը տասներորդ տեղում է։ Մարդկային ճակատագրերի հոգեբանություն։ «Հռչակավոր հոգեթերապևտի գլուխգործոցը… փայլուն, երբեմն նույնիսկ զարմանալի խորաթափանց մտքեր՝ մարդու վարքի մասին… Չնայած պարզ, հումորով հագեցած մոտեցմանը՝ գիրքը լի է այն նույն լրջությամբ և մարդկանց հանդեպ կարեկցանքով, որոնք «Խաղեր, որոնք խաղում են մարդիկ» գիրքը դարձրել են ժամանակակից հոգեբանության ուղենիշ»։

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Ցանկում ներառված չեն հանրագիտարանները

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:

 

 

ՏեղՓոփոխ․Գիրք Հրատ․Քանակ
10

Հեկտոր Գարսիա, Ֆրանսեսկ Միրալես,

«Իկիգայ․ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը» 

Դավինչի212
2+3

Դեյլ Քառնեգի,

 «Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել մարդկանց վրա»

հեղ․ հրատ121
3-1

Ռոբերտ Գրին,

«Իշխանության 48 օրենքները»  

Դավինչի106
4+2

Ջո Նավարո,

«Ես կարդում եմ Ձեր մտքերը» 

Դավինչի77
5-2

Շունմյո Մասունո,

«Պարզ ապրելու արվեստը»  

Դավինչի64
6+2

Հրաչյա Մանուկյան,

«Փոխիր կյանքդ» 

հեղ․ հրատ63
7*

Էրիկ Բեռն,

«Խաղեր, որոնք խաղում են մարդիկ» 

Դավինչի59
8*

Ջո Դիսպենզա,

«Ենթագիտակցության ուժը: Ինչպես ազատվել հին մտածողությունից և կերտել նորը» 

Դավինչի50
90

Դեյլ Քարնեգի,

«Ինչպես դադարել անհանգստանալ և սկսել ապրել» 

հեղ․ հրատ49
10*

Էրիկ Բեռն,

«Մարդիկ, որոնք խաղում են խաղեր»  

Դավինչի35
Հայերեն Русский

ՀՀ վարչապետը հեռավար ձևաչափով մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում դեսանտային նավերի ևս մեկ խումբ՝ ծովային հետևակներով. WSJ

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած հայ կնոջ առողջական վիճակը կայուն է. նրա երեխաները ատացել են անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն

ԱՄՆ-ն Patriot-ի լրացուցիչ մարտկոցներ է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար. Axios

Եմենի զինված ուժերը և հութիները հայտնել են փոխադարձ հարվածների մասին

Իրանագետը կարծում է, որ Պարսից ծոցի երկրները կփորձեն ԱՄՆ-ին ու Իրանին համոզել, որպեսզի կյանքի կոչեն Իսլամաբադի հուշագիրը

2027 թ. հունվարի 1-ից նախատեսվում է կենսաթոշակների չափի բարձրացում

Հարավային Կորեայի նախագահը սպառնացել է «լրացուցիչ միջոցներով», եթե Կիևը ներողություն չխնդրի հյուսիսկորեացի ռազմագերիների շուրջ սկանդալի համար

«Երևանյան բեսթսելեր».  «Իկիգայ» գիրքն՝ առաջատար. փաստավավերագրական, օգոստոս, 2026

Միրգ-բանջարեղենն՝ ուշադրության կենտրոնում. ՍԱՏՄ-ն ստուգումներ է անցկացնում առևտրի կետերում