Հունգարիայի խորհրդարանը կասեցրել է վարչապետ Պետեր Մադյարի անձեռնմխելիությունը

1 րոպեի ընթերցում

Հունգարիայի Ազգային ժողովը կասեցրել է երկրի վարչապետ Պետեր Մադյարի անձեռնմխելիությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշման օգտին քվեարկել է 139 պատգամավոր, դեմ և ձեռնպահ ձայներ չեն եղել։ 

Հունգարիայի MTI ազգային լրատվական գործակալությունը հայտնում է, որ Մադյարն ինքն էր խորհրդարանին խնդրել կասեցնել իր անձեռնմխելիությունը՝ հայտարարելով, որ պատասխանատվություն է կրում իր բոլոր գործողությունների համար։

«Ես թաքցնելու ոչինչ չունեմ, ուստի խնդրում եմ Ազգային ժողովին կասեցնել իմ անձեռնմխելիությունը։ Բոլորը պետք է օրենքի առաջ պատասխանատվություն կրեն»,- ասել է Մադյարը խորհրդարանի արտահերթ նիստում։

Վարչապետի անձեռնմխելիությունը կասեցնելու միջնորդությունը ներկայացրել էր Հունգարիայի գլխավոր դատախազությունը՝ 2024 թվականի հունիսին Բուդապեշտի ակումբներից մեկում տեղի ունեցած միջադեպի գործով։ Ըստ դատախազության՝ Մադյարը վերցրել էր իրեն տեսանկարահանող տղամարդու հեռախոսը և այն նետել Դանուբը։ 

Հայերեն

Վստահ եմ՝ այս թիմն ապագա ունի. Եղիշե Մելիքյան

Հունգարիայի խորհրդարանը կասեցրել է վարչապետ Պետեր Մադյարի անձեռնմխելիությունը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում պարտվեց Չեռնոգորիային

Եմենի խորհրդարանը հավանություն է տվել ընդհանուր զորահավաքին

Մեկ շաբաթում Հայաստանում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդ

Տիգրան Ավինյանը Նորագյուղի «Downtown» նախագծի ներդրումային հնարավորությունները քննարկել է գործարարների հետ

Nvidia-ն ներկայացրել է ԱԲ գործակալների գործողությունները սահմանափակող համակարգ

Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջ

Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակ

Յարոսլավլի մարզում հրավառության միջոցների արտադրամասում բռնկված հրդեհից 5 մարդ է զոհվել