1 րոպեի ընթերցում
Հնդկաստանի Ութար Փրադեշ հյուսիսային նահանգում առնվազն 62 մարդ է զոհվել օրեր շարունակ տեղացած հորդառատ անձրևների և դրանց հետևանքով առաջացած հեղեղումների հետևանքով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին սեպտեմբերի 28-ին հաղորդել է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով նահանգի իշխանությունների ներկայացուցիչների հայտարարությունը։
Վնասվածքներ է ստացել 46 մարդ, վնասվել է ավելի քան հազար տուն։
Նահանգի առանձին շրջաններում փակվել են ուսումնական հաստատությունները, փրկարարական խմբերը մարդկանց ջրածածկ շրջաններից տեղափոխում են ավելի անվտանգ վայրեր։
Հեղեղումներից տուժել է նաև երկրի արևելյան Օդիշա նահանգը. այնտեղ տարհանումը վերաբերել է ավելի քան 75 հազար մարդու։