Մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Փարիզի «World challenge cup»-ում

1 րոպեի ընթերցում

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել «World challenge cup»-ի հերթական փուլում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան:

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայացած «World challenge cup»-ի հերթական փուլում Համլետ Մանուկյանը նժույգ-թափերի վարժությունում դարձել է ոսկե մեդալակիր, իսկ Արթուր Ավետիսյանը արծաթե մեդալ է նվաճել օղակների վարժությունում:

Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան հիմնական աշխարհի գավաթաներից առանձին անցկացնում է նաև «World challenge cup» անվանումն ունեցող մրցաշարեր: Այն բաղկացած է 5 փուլից: Փարիզի մրցաշարը վերջինն է: Առանձին գործիքներից նժույգ-թափերում, որտեղ մասնակցում էր Համլետ Մանուկյանը, որակավորման փուլին մասնակցել է 30-ից ավելի մարմնամարզիկ, իսկ օղակների վարժությունում Արթուր Ավետիսյանի հետ մրցել է 20 մարմնամարզիկ: Մրցաշարն անցկացվել է սեպտեմբերի 26-27-ը։

Հայերեն العربية English Русский Türkçe 中文