3 րոպեի ընթերցում
ՀՀ նախարարություններ
Ժամը 10։30-ին Աշխատանքի և բարեկեցության նախարարությունում տեղի կունենա նախարար Արսեն Թորոսյանի հանդիպումը Վրաստանի օկուպացված տարածքներից տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Միխեիլ Սարջվելաձեի հետ։ Հանդիպումից հետո նախարարները կայցելեն Միասնական սոցիալական ծառայության միասնական սոցիալական ծառայության անձի ֆունկցիոնալության գնահատման և աջակցող միջոցներով ապահովման վարչություն, ապա՝ «Բարեկեցության տեղեկատվական համակարգերի ձեռնարկություն» հիմնադրամ։ Կքննարկվեն սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ընթացքին առնչվող մի շարք հարցեր։
Պետական կառույցներ
Ժամը 09։30-ին Երևանի քաղաքապետարանում տեղի կունենա գործակարգավարական նիստ։
Ժամը 14։00-ին Գիտություների ազգային ակադեմիայում շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Հայաստան-Վատիկան համատեղ թողարկում. Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակ» թեմային: +374 93878551:
Ժամը 12։00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա «ԷվենտՏուրա» ընկերության համահիմնադիր Նունե Մանուկյանի, «Արենի համայնքային զարգացման հիմնադրամ»-ի տնօրեն Սյուզան Մարգարյանի, ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի մամուլի խոսնակ Անահիտ Բաղդասարյանի ասուլիսը։
ԹԵՄԱ- Արենի գինու փառատոն․ ծրագրերն ու առաջիկա անելիքները։
Հրավիրում ենք լուսաբանման:
+374 91 62 18 38
ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ
Ժամը 14։45-ին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կկայանա Անվտանգ աբորտների միջազգային օրվան նվիրված հանդիպում-քննարկում՝ «Վերարտադրողական առողջություն. իրավունք և էթիկա» թեմայով: Բացման խոսք՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյան, Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթեր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյան: Ողջույնի խոսք՝ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան (ենթակա է հաստատման), ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լուսինե Բադալյան (ենթակա է հաստատման): Ժամը 15:45-17:15-ը՝ ֆիլմի դիտում՝ «Շնորհավոր, աղջիկ է» եւ պանելային քննարկում: