Հայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմինները

2 րոպեի ընթերցում

Սեպտեմբերի 25-ի առավոտյան Կասպից ծովում որոնողափրկարարական գործողությունների ընթացքում հայտնաբերվել են ռազմածովային ուժերի զորավարժությունների ընթացքում անհետ կորած ևս երկու զինծառայողների մարմինները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Kazinform գործակալությունը։

Այսպիսով, զոհված զինծառայողների թիվը հասել է 14-ի։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ 3 զինծառայողի հաջողվել է փրկել, նրանցից մեկը հոսպիտալացվել է, նրա վիճակը կայուն է։

Ողբերգությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 24-ին Մանգիստաուի շրջանում՝ Կասպից ծովի ափին, մարտական ​​​​ուսումնական վարժանքների ժամանակ։ Եղանակային պայմանների հանկարծակի վատթարացման և քամու ուժգնացման պատճառով ծովի ալիքներն ափից հեռացրել էին 17 զինծառայողի. ավելի վաղ հաղորդվել էր ծովում հայտնված 19 զինծառայողի մասին, սակայն այս թիվն ավելի ուշ ճշգրտվել է։

Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ցավակցություն է հայտնել զոհված զինծառայողների ընտանիքներին և հարազատներին և հանձնարարել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ միջադեպի ամբողջական հանգամանքները պարզելու և ընտանիքներին օգնություն ցուցաբերելու համար։

Միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ։ Պարզվել են այն պաշտոնատար անձինք, որոնք կասկածվում են ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար։

Սեպտեմբերի 25-ը Ղազախստանում հայտարարվել է ազգային սգո օր։

Տարբեր երկրների ղեկավարներ ցավակցական հեռագրեր են հղել Ղազախստանի նախագահին, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին

Հայերեն Русский

ԵՄ երկրներում ձգտում են նոր փոփոխություններ մտցնել միգրացիոն պայմանագրում

Հայաստանի ԱԽ քարտուղարն ու Չեխիայի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր

Դուռը բացվելու դեպքում՝ մտնել, դուռ չլինելու դեպքում՝ սեփական ճանապարհը գտնել․ Բելգիայում ապրող հայ փաստաբանը գտել է իր կյանքի ամենակարևոր բանաձևը

Տեղումնաբեր ցիկլոն է մոտենում, օդի ջերմաստիճանը կնվազի

Բուժաշխատողները պետք է անհատական լիցենզիա ունենան․ այդ նպատակով նախատեսված քննությունները կանցկացվեն 2027-ի հունվարից

Պարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն է

ՀՀ ԱԳՄԱ փոխնախարարը ելույթ է ունեցել Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպմանը

Պակիստանի ԶՈւ-ն հետ է մղել թալիբների հարձակումն Աֆղանստանի հետ սահմանին. Reuters

Երևանում մեկնարկել է երկօրյա ակնաբուժական միջազգային համաժողովը

Հայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմինները