Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը

2 րոպեի ընթերցում

Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում օրերս բացել է հոբելյանական 40-րդ մասնաճյուղը՝ ավելի հասանելի դարձնելով Բանկի ծառայությունները տարածաշրջանի բնակիչների համար։ Նոր մասնաճյուղը նախագծված է միջազգային լավագույն ստանդարտներով՝ ապահովելով հարմարավետություն, արագություն և բարձրակարգ սպասարկում։

Ֆասթ Բանկի հաճախորդի փորձի կառավարման ծառայության ղեկավար Էլեն Խաչատրյանը նշել է, որ նոր մասնաճյուղն ընդգրկում է Բանկի ծառայությունների ողջ փաթեթը․ «Ֆասթ Բանկում մեզ համար կարևոր է յուրաքանչյուր հաճախորդի փորձառությունն ու հարմարավետությունը մեր մասնաճյուղերում, ինչպես նաև Բանկը կարևորում է հաճախորդների գերազանց սպասարկումը։ Սիրով հրավիրում ենք մեր բոլոր հաճախորդներին Ապարանի նորաբաց մասնաճյուղ, որտեղ սպասում են լուսավոր և հարմարավետ սպասարկման սրահ հագեցած ժամանակակից տեխնոլոգիաներով։ Հավելենք նաև, որ Ապարան մասնաճյուղը գործում է 24/7 ժամային գրաֆիկով», - ասել է նա։

Ապարանի մասնաճյուղում հասանելի են բանկային բոլոր ծառայությունները՝ վարկավորումից ու ավանդների ձևակերպումից մինչև արագ փոխանցումներ և 24/7 ինքնասպասարկման հնարավորություն։ Ֆասթ Բանկը շարունակում է իր ռազմավարական զարգացումը՝ տարածաշրջանի բնակիչներին հասանելի դարձնելով Բանկի ծառայությունները միաժամանակ զարգանալով նաև թվային տիրույթում։

Ֆասթ Բանկը շարունակաբար ընդլայնում է իր ծառայությունների շրջանակը՝ առաջարկելով 24/7 արագ, հարմարավետ և անվտանգ ֆինանսական լուծումներ Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Հայերեն

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի պատվիրակությանը

Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո մեկ շաբաթվա ընթացքում. Kyodo

Թուրքիայում 15-ամյա դեռահաս է ձերբակալվել դպրոցի մոտ հրաձգությունից հետո. վիրավորվել է առնվազն 11 մարդ

Կրեմլը նշել է, որ Սև ծովով հացահատիկի մատակարարումները զգալիորեն բարդացել են

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին

Պեկինը մեկնաբանել է ԱՄՆ-ի հայտարարությունն իրանական ավիաընկերությունների նկատմամբ պատժամիջոցների վերաբերյալ

Ճապոնիայում չորս մարդ է զոհվել թայֆունի հետևանքով

Հյուսիսային Կորեան նոր սպառազինության փորձարկում է անցկացրել

Ucom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար

Եմենում երկու օրվա ընթացքում մարտերի հետևանքով 154 մարդ է զոհվել