WB Taxi-ն սկսել է աշխատանքը Հայաստանում

2 րոպեի ընթերցում

WB Taxi ծառայությունը Երևանում օգտատերերի համար բացում է վաղ հասանելիություն։ Առաջին փուլում հատուկ հրավերներ կստանան Wildberries-ի աշխատակիցներն ու գործընկերները։ Օգտատերերը նաև կկարողանան ներբեռնել WB Taxi հավելվածը Google Play-ից և App Store-ից ու հայտ ներկայացնել սպասման ցուցակում ընդգրկվելու համար։ Առաջիկա շաբաթներին WB Taxi-ն աստիճանաբար կընդլայնի հասանելիությունը։

Առաջին օգտատերերի հետադարձ կապը WB Taxi-ի թիմին թույլ կտա բարձրացնել հավելվածի աշխատանքի կայունությունը և նախապատրաստել ծառայությունը լայն լսարանի համար գործարկմանը։

WB Taxi-ի օգտատերերի համար հասանելի է սակագների ճկուն համակարգ՝ «Ստանդարտ», «Կոմֆորտ» և «Մուլտի»։ Վերջինս թույլ է տալիս մեքենա որոնել միաժամանակ մի քանի կատեգորիաներում՝ մեքենայի տրամադրման ժամանակը կրճատելու համար։

WB Taxi-ն վարորդներին առաջարկում է համագործակցության թափանցիկ պայմաններ, գործընկերների համար ագրեգատորի նվազեցված միջնորդավճար, կանոնավոր վճարումներ և ծառայության հետ համագործակցության պայմանները պահպանելու դեպքում լրացուցիչ եկամուտ ստանալու հնարավորություն։

«Հայաստանն արդեն չորրորդ երկիրն է, որտեղ հնարավոր է ուղևորություն պատվիրել WB Taxi-ի միջոցով։ Մենք շարունակելու ենք զարգացնել ծառայության պրոդուկտը՝ օգտատերերի փորձառությունը բարելավելու և WB Taxi-ի գործունեության աշխարհագրությունն ընդլայնելու համար», - նշել է Wildberries-ի տաքսի և ուղևորափոխադրումների ծառայության տեխնոլոգիական զարգացման դեպարտամենտի տնօրեն Անատոլի Սմորգոնսկին։

Ծառայությունում գործում է նաև արտոնությունների ծրագիր։ Հավելվածի միջոցով քարտով ուղևորությունների վճարման դեպքում օգտատերերին կտրամադրվեն բոնուսային միավորներ։ Հետագայում դրանք հնարավոր կլինի օգտագործել քարտով ուղևորությունների վճարման համար։ Նոր օգտատերերը գրանցվելիս ստանում են 1500 ողջույնի բոնուսային միավոր, ընդ որում՝ 1 միավորը հավասար է 1 դրամի։

Այս պահին WB Taxi-ն գործում է Ուզբեկստանում, Բելառուսում և Ղրղզստանում։

Հայերեն Español Русский

Դենիս Ջորկաեֆը ֆուտբոլի զարգացման ծրագիրը կկազմի ակումբների հետ քննարկումների արդյունքում

Նոյեմբերի 30-ի միջոցառումների անոնս

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Հորդանանում ելույթ է ունեցել Անդրեա Բոչելիի հետ. հաջորդ համերգն Աբու Դաբիում է

Իսպանիան գնում է ընտրությունների, ինչից հետո ձախակողմյան կառավարությունը կարող է փոխարինվել աջակողմյանով

Հայաստանի կինոգործիչների միությունն ամփոփեց 2022-2026 թվականներին կատարած աշխատանքը

Գերմանիայում Rheinmetall-ի շինհրապարակում մի քանի շինարարական մեքենա է այրվել

Ոսկեպարում էկոպարեկները կանխել են հրդեհի տարածումը դեպի անտառային տարածքներ

Երևանի «Հաղթանակ» զբոսայգում տնկվել է 150 ծառ և 200 թուփ, ներդրվել է ոռոգման նոր համակարգ

Հայաստանի մարզերից և Երևանից 50 երիտասարդական աշխատող ավարտել է վերապատրաստման ազգային ծրագիրը

ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն աջակցել է Մատենադարանում պահվող եզակի ձեռագրերի պահպանության աշխատանքներին