Մեծ քանակությամբ սնդիկ կրող գերմանական սուզանավը բնապահպանական խնդիր է դարձել Նորվեգիայի համար

1 րոպեի ընթերցում

Նորվեգական Ֆեդյե կղզուց դեպի արևմուտք՝ ծովի հատակին, ջրի մակերեսից մոտ 150 մետր խորության վրա, գտնվում է Գերմանիայի ռազմական պատմության մի մասնիկը՝ U-864 սուզանավը, որն այդտեղ է մնացել ավելի քան ութ տասնամյակ՝ բաժանված երկու մասի և կրելով բեռ, որը մինչ օրս բնապահպանական վտանգ է ներկայացնում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին տեղեկացնում է Euronews-ը։

Պատմական փաստաթղթերի համաձայն՝ U-864 սուզանավը տեղափոխում էր մեծ քանակությամբ սնդիկ։ Ճապոնիայից ստացված պատվերը նախատեսում էր 1867 տարա։ Սնդիկը նավաբեկությունից հետո մնացել է սուզանավի բեկորների մեջ։

1945 թվականի փետրվարին, երբ Երկրորդ համաշխարհային պատերազմը թևակոխում էր իր վերջին փուլը, U-864-ը շարունակում էր կատարել հատուկ առաքելություն։ Գերմանական սուզանավին հանձնարարված էր հասնել Ճապոնիա։ Նրա վրա, բացի ռազմական և տեխնիկական սարքավորումներից, կար նաև մեծ քանակությամբ սնդիկ, սակայն սուզանավը նույն թվականին նավաբեկության ենթարկվեց Ֆեդյեի ափերի մոտ։

Հայերեն English Русский

Հարավային Լիբանանում իսրայելական հրետակոծության հետևանքով երկու մարդ է վիրավորվել

Սեպտեմբերի 21-ին մի շարք պատմամշակութային վայրեր կաշխատեն մինչև ուշ երեկո

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնում քննարկվել են թվայնացման և արհեստական բանականության կիրառման հարցեր

Շենգավիթում 48-ամյա տղամարդու մեքենայից հայտնաբերվել են մեթամֆետամին և մարիխուանա

Մեծ քանակությամբ սնդիկ կրող գերմանական սուզանավը բնապահպանական խնդիր է դարձել Նորվեգիայի համար

Պակիստանում ոստիկանական համալիրի վրա հարձակումից հետո սպանվել է 8 զինյալ

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Շվեդիայի, Նիդեռլանդների և Բելգիայի դեսպանների հետ քննարկել են արտաքին մարտահրավերները

ԱՄՆ-ն հաստատել է Ուկրաինային 2,7 միլիարդ դոլար արժողությամբ սպառազինության վաճառքը

Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Հայաստանն ու ԱՄՆ-ն ամփոփել են պաշտպանական համագործակցության ծրագրերը և ստորագրել արձանագրություն