ՌԴ դեսպանը Սյունիքում այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ

1 րոպեի ընթերցում

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Սյունիքի մարզ կատարած ամենամյա այցի շրջանակում այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունից, դեսպանին ուղեկցել են Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Սերգեյ Սոլոմինը, ՌԴ տնտեսական զարգացման նախարարության ներկայացուցիչ Ա. Իվանովան և «Ռուսական արտահանման կենտրոն» ԲԸ ներկայացուցչության ղեկավար Վ. Ենոքյանը։

Ձեռնարկությունների ղեկավարները ռուսական դիվանագիտական առաքելության ղեկավարին ներկայացրել են տեխնոլոգիական գործընթացների ընթացիկ արդիականացման աշխատանքները, որոնք ուղղված են արտադրության ծավալների ավելացմանն ու արտադրական գործընթացների բնապահպանական ազդեցության նվազեցմանը։

Նրանք նաև տեղեկացրել են տարածաշրջանի սոցիալական ոլորտի զարգացման ուղղությամբ իրականացվող լայնածավալ աշխատանքների մասին։

Ռուսաստանի դեսպանությունում Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատները բնութագրել են որպես Հայաստանի հանքարդյունաբերության առաջատար ձեռնարկություններ, որոնք նշանակալի ներդրում ունեն երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում։

Հայերեն English Русский

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Սփյուռքի հանձնակատարը կողմ է Հայաստանի քաղաքացիություն ստանալու պայմանների խստացմանը