10 րոպեի ընթերցում
Երևանում մեկնարկել է «Գլոբալ բուժքույրական առաջնորդություն 2026» խորագրով Հայաստանի 4-րդ բուժքույրական երկօրյա կոնգրեսը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կոնգրեսի նախագահ Ալինա Քուշկյանը ողջունի խոսքում նշեց, որ նման միջոցառման անցկացումը հայկական կողմի համար մեծ պատիվ է, որտեղ հավաքվել են մասնագետներ՝ սեփական փորձով ու գիտելիքներով կիսվելու հաստատակամությամբ։
«Կոնգրեսի ընթացքում կփորձենք գտնել այն ուղիները, որոնք հնարավորություն կտան զարգացնել բուժքույրական գործը ճիշտ ուղով։ Այստեղ գտնվում են մեր միջազգային գործընկերենրը, ովքեր ժամանել են Երևան՝ նշված ոլորտում վերջին նորություններով ու նորարարություններով կիսվելու համար։ Բուժքույրական կրթությունն ունի չափազանց մեծ նշանակություն։ Ուժեղ բուժքույրական կրթությունն ավելի է ուժեղացնում առողջապահական համակարգը, որն իր հերթին մեր առողջ հասարակության և ապահով ազգաբնակչության առհավատչյան է»,- նշեց Քուշկյանը։
Նա հավելեց, որ կոնգրեսի երկու աշխատանքային օրերի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան քննարկել տարբեր հարցեր։ Ըստ նրա՝ կարևորագույն հանգամանքներից մեկը կլինի այն, որ պատվիրակները կբարձրացնեն բուժքույրական գործի մակարդակը՝ ինտեգրվելով միջազգային բուժքույրական հանրությանը։
«Սա այն հարթակն է, որտեղ դուք կարող եք հավասար պայմաններով հարաբերվել գործընկերների հետ ու ստեղծել նոր կապեր՝ աշխատելով գլոբալ մակարդակով։ Կարծում եմ, որ վերջին նորարարությունները, որոնք գրանցվել են բովանդակ աշխարհում, մենք կփորձենք ներդնել հայաստանյան բուժքույրական գործում՝ ի նպաստ մարդկանց առողջության»,- ասաց Քուշկյանը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիդարթա Սանկար Դատան նշեց, որ ՀՀ-ում նման միջազգային համաժողովի կազմակերպումը վկայում է Հայաստանի առաջատար դերի մասին և առանձնահատուկ ուշադրություն է հրավիրում բուժքույրական գործի վրա, որը համաշխարհային առողջապահական համակարգում ամենամեծ մասնագիտական ուղղություններից մեկն է։
«Բուժքույրական գործը պարզապես մասնագիտություն չէ։ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ (ԱՀԿ)՝ բուժքույրական գործն առանցքային նշանակություն ունի ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում։
Համաշխարհային մասշտաբով՝ առողջապահության ոլորտի 65 միլիոնանոց աշխատուժի կազմում բուժքույրերը կազմում են 29 միլիոնը։ Սա նշանակում է, որ համընդհանուր առողջապահական ծածկույթը կամ առողջապահական ծառայությունները չեն կարող գործել առանց բուժքույրերի՝ որպես դրանց հիմնական հենասյան։ Հայաստանում ևս բուժքույրերը կազմում են առողջապահության ոլորտի մասնագետների 53%-ը։ Պետք է հիշել, որ ձեր և բժիշկների կողմից մատուցվող խնամքի որակը փոխկապակցված են։ Այս հավասարման մեջ ոչ–ոք մյուսներից ավել կամ պակաս կարևոր չէ»,- նշեց Դատան։
Նա տեղեկացրեց, որ Բուժքույրերի միջազգային խորհրդի գնահատմամբ՝ ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում բուժքույրական ոլորտի զբաղվածության մեջ կատարված ներդրումը գերազանցում է կառավարության կողմից արված սկզբնական ներդրումը՝ ապահովելով դրա տասնապատիկի չափով արդյունք։
«Վստահ եմ, որ Հայաստանը ևս նման արդյունքներ կունենա՝ շարժվելով դեպի ապագա։ Ինչպես գիտենք, այստեղ ներկա միջազգային պատվիրակները, Հայաստանը համարձակ քայլ է կատարել․ դեռ այս տարվա սկզբից, նախարարի ղեկավարությամբ, մեկնարկել է առողջապահական համընդհանուր ապահովագրության ներդրման գործընթացը։ Մենք կարծում ենք, որ բուժքույրերը, բուժքույրական գործի մասնագետներն ու մանկաբարձները էական դեր կխաղան ոչ միայն առողջապահական ապահովագրության համակարգի ներդրման, այլև առողջապահական ծառայությունների համընդհանուր հասանելիության ապահովման գործում»,- ասաց ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավարը։
Նրա պնդմամբ՝ ԱՀԿ-ն կարևորում է մի քանի հիմնական ասպեկտներ՝ կապված բուժքույրական գործի՝ որպես մասնագիտության հետ։ Ըստ այդմ՝ քաղաքականություն մշակողները ներդրումներ են կատարում, իսկ ոլորտի պատասխանատուները համատեղ ջանքերով ձևավորում են կադրային ռեսուրսների բազան։
«Մենք օպտիմալացնում ենք աշխատանքի արդյունավետությունը և իրականացնում պլանավորում։ Սրանք ԱՀԿ-ի՝ առողջապահության ոլորտի աշխատուժին վերաբերող շրջանակային ծրագրի սկզբունքներն են, որոնք մշակվել են անդամ պետությունների հետ համատեղ։ Ուրախ եմ, որ առաջիկա երկու օրերի ընթացքում դուք կքննարկեք այդ ասպեկտներից մի քանիսը։ ԱՀԿ մեծ գոհունակությամբ է ողջունում Հայաստանի առողջապահության նախարարության հետ համագործակցությունը՝ ուղղված առողջապահության ոլորտի աշխատուժի շուկայի վերլուծության մշակմանը, որի կարևոր բաղադրիչներից մեկը լինելու է բուժքույրական գործը։ Սակայն խնդիրը միայն իրավիճակը գնահատելը չէ. առողջապահության նախարարությունը քայլեր է ձեռնարկում՝ հասկանալու առկա կարիքներն ու անհրաժեշտ մասնագիտական կարողությունները։ Նախարարից արդեն լսել եք, թե ինչպես են իրենք պատկերացնում պրոցեսի հետագա ընթացքը։ ԱՀԿ-ի տեսանկյունից՝ որոշումների կայացման համար մեզ անհրաժեշտ են ավելի որակյալ տվյալներ, և հենց սա է այն մոտեցումը, որը որդեգրել են Հայաստանը և եվրոպական տարածաշրջանում ԱՀԿ-ի մյուս անդամ պետությունները»,- ասաց Դատան։
Նա վստահեցրեց, որ ԱՀԿ-ն պատրաստ է համագործակցել յուրաքանչյուրի հետ՝ կիսվելու իր ունեցած փաստական տվյալներով, տեղեկատվությամբ և լավագույն փորձով։ Դատայի պնդմամբ՝ բուժքույրական և մանկաբարձական գործի հզորացումը միայն աշխատուժին վերաբերող խնդիր չէ։
«Դա առողջապահական համակարգի հզորացման խնդիր է և առողջապահական ծառայությունների որակի ապահովման առաջնահերթություն։ Խնդրում ենք հաշվի առնել սա՝ առաջիկա երկու օրերի ընթացքում քննարկելով բոլոր թեմաները։ Այնուհետև ես կմիանամ նախարար Ավանեսյանին՝ առողջապահության ոլորտի աշխատուժի վերաիմաստավորման գործընթացում՝ ներգրավելով նաև բուժքույրերին։ Ո՞վ կարող է ավելի լավ գիտենալ, քան հենց իրենք՝ բուժքույրերը, թե ինչպիսին են ցանկանում տեսնել ապագան թե՛ Հայաստանում, թե՛ ամբողջ աշխարհում»,- եզրափակեց ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավարը։
Կրթության գլոբալ զարգացման ինստիտուտի նախագահ Շերոն Վայնստեյնը նշեց, որ կրթությունը և հատկապես բուժքույրական կրթությունը շատ ավելին է, քան պարզապես գիտելիքի ձեռքբերումը։ Կարևորն այն է, թե ինչպես է կիրառում այդ գիտելիքը։ Ինստիտուտի հանձնառությունն է շարունակել բուժքույրական ոլորտում առաջնորդության այն ուղին, որը սկիզբ է առել Բուժքույրական առաջնորդության միջազգային ինստիտուտի գործունեությամբ։
«Երբ հզորացնում եք բուժքույրերին, հզորացնում եք նաև համայնքներն ու առողջապահական համակարգն ամբողջությամբ։ Այս համոզմունքն է տարիներ շարունակ ընկած մեր գործունեության հիմքում։ Կրթությունը նոր հնարավորությունների դռներ է բացում։ Առաջնորդությունը ստեղծում է հնարավորություններ, իսկ համագործակցությունը թույլ է տալիս հասնել ավելիին, քան կկարողանայինք անել միայնակ։ Ուստի, այս երկօրյա միջոցառումը սկսելիս՝ հորդորում եմ ձեզ լինել հետաքրքրասեր։ Հարցեր ուղղեք գործընկերներին, կիսվեք ձեր փորձով և լսեք այնպիսի տեսակետներ, որոնք գուցե տարբերվում են ձերինից։ Բայց ամենակարևորը՝ փորձեք նորովի մտածել հնարավորի մասին, քանի որ զրույցները, գաղափարներն ու նոր ծանոթությունները կարող են սկիզբ դնել մի շատ մեծ ու նշանակալի գործի»,- նշեց Վայնստեյնը։
Նրա դիտարկմամբ՝ լինում են պահեր, երբ կրթությունն ու առաջնորդությունը միավորվում են՝ ստեղծելով մի բան, որը դուրս է գալիս դասասենյակի պատերից։
Հայաստանի 4-րդ միջազգային բուժքույրական կոնգրեսը
Հայաստանի 4-րդ միջազգային բուժքույրական կոնգրեսը
Հայաստանի 4-րդ միջազգային բուժքույրական կոնգրեսը
Հայաստանի 4-րդ միջազգային բուժքույրական կոնգրեսը
Հայաստանի 4-րդ միջազգային բուժքույրական կոնգրեսը
Հայաստանի 4-րդ միջազգային բուժքույրական կոնգրեսը
Հայաստանի 4-րդ միջազգային բուժքույրական կոնգրեսը
Հայաստանի 4-րդ միջազգային բուժքույրական կոնգրեսը
Հայաստանի 4-րդ միջազգային բուժքույրական կոնգրեսը
Հայաստանի 4-րդ միջազգային բուժքույրական կոնգրեսը
Հայաստանի 4-րդ միջազգային բուժքույրական կոնգրեսը
Հայաստանի 4-րդ միջազգային բուժքույրական կոնգրեսը
Հայաստանի 4-րդ միջազգային բուժքույրական կոնգրեսը
Հայաստանի 4-րդ միջազգային բուժքույրական կոնգրեսը
«Լինում են պահեր, երբ տեսլականը դառնում է իրականություն։ Եվ լինում են պահեր, երբ առաջինը դառնալու մղումն իսկապես կարևոր նշանակություն է ունենում՝ խորհրդանշելով տեսլականը, առաջնորդությունը, կրթությունը, բուժքույրական գործն ու համագործակցության ուժը։ Շնորհակալություն ձեր անձնական առաջընթացի ու բուժքույրական գործի ապագայի մեջ ներդրում կատարելու համար»,- եզրափակեց Վայնստեյնը։