Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի Ուկրաինա

2 րոպեի ընթերցում

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ սեպտեմբերի 18-ին կայցելի Ուկրաինա, որտեղ, ի թիվս այլոց, կհանդիպի Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով NV-ն։ 

Տուսկը նշել է, որ Վարշավան կշարունակի աջակցել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցային ճնշման ուժեղացմանը։ Տուսկն այդ հայտարարությունն արել է Վարշավայում Ավստրիայի կանցլեր Քրիստիան Ստոկերի հետ նախօրեին կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 22-րդ փաթեթի նախապատրաստմանն առնչվող հարցին։

Լեհաստանի վարչապետի խոսքով՝ ԵՄ երկրները ներկայումս խորհրդակցություններ են անցկացնում սահմանափակումների նոր փաթեթի վերաբերյալ։ Նա վստահեցրել է, որ Լեհաստանը կշարունակի կառուցողականորեն մասնակցել պատժամիջոցային քաղաքականությանը և աջակցել Ուկրաինային։

«Բրատիսլավայում Վիշեգրադյան խմբի երկրների վարչապետների հետ ունեցած հանդիպումից հետո ես լավատեսորեն եմ տրամադրված պատժամիջոցների հարցում խմբի ընդհանուր դիրքորոշման կապակցությամբ։ Վաղը ես Ուկրաինայում կհանդիպեմ նաև վարչապետ Ֆիցոյի հետ, որտեղ գագաթնաժողով է ընթանում։ Ինչ վերաբերում է Ֆրանսիայի դիրքորոշմանը, ապա մտադիր եմ հարցնել նախագահ Մակրոնին՝ արդյոք մեկ անհատի շահերի պաշտպանությունն իսկապես առաջնահերթություն է Ֆրանսիայի համար։ Անձամբ ես շահագրգռված եմ լսել այդ հարցի վերաբերյալ նրա պատասխանը»,- ընդգծել է Տուսկը։

 

Հայերեն Русский

Ֆլորենցիայում անձրևաջուրը թափանցել է Պալացո Պիտտի, որտեղ Ժամանակակից արվեստի պատկերասրահի որոշ սրահներ փակվել են

Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի բենզալցակայաններում վառելիքի գները անտանելի է անվանել

Օլիմպիադա-2026. Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը հաղթեցին երկրորդ տուրում ևս

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի Ուկրաինա

Քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը

Մինսկի փողոցում կլինեն նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր

Գերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքում

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Բրազիլի դեսպանի հետ

Ֆրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացել

Շոտլանդիան շրջակա միջավայրի հետ կապված մտահոգությունների պատճառով դադարեցրել է ԱԲ խոշոր տվյալների կենտրոնների հաստատման ծրագիրը