Կառավարությունն առաջարկում է վերանայել պաշտոնյաների վարձատրության համակարգը

3 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գործադիրի սեպտեմբերի 17-ի նիստում նախագիծը ներկայացրեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

«Նախագծերի փաթեթով առաջարկվում է վերանայել պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության գործող համակարգը, այդ թվում՝ պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակիցները, ներդնել գնահատման սկզբունքով վարձատրության կարգավորումների օրենսդրական հիմքեր, վերափոխել կատարողականի գնահատման և պետական ծառայողներին տրվող պարգևատրման գործող համակարգը, իրականացնել համակարգային նշանակության այլ փոփոխություններ»,-ասաց Խաչատրյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց՝ այս բարեփոխումը չանել, նշանակում է Հայաստանի Հանրապետությունը դատապարտել տեղապտույտի վիճակի և ՀՀ-ում պետական տրամաբանությունը շարունակել ստորադասել կոռուպցիոն տրամաբանությանը:

«Այս վճարման համակարգը գործելու է ամբողջությամբ կատարողականի հիման վրա, այսինքն՝ արդյունքների հիման վրա է: Կա արդյունք՝ կա վարձատրություն, չկա արդյունք, ուրեմն վարձատրությունը ոչ միայն պակաս է, այլև դրանից հետագայում բխելու են նաև կոնկրետ հետևանքներ»,-նշեց վարչապետը:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդգծեց՝ մշտապես խոսվել է պետական համակարգում վարձատրության վերանայման մասին, ինչի նպատակով 2025 թվականին ներդրվել է վարձատրության պիլոտային համակարգը, իսկ առաջարկվող կարգավորումներով զգալիորեն կփոփոխվեն նաև մասնագիտական և միջին օղակի պաշտոններ զբաղեցնողների վարձատրությունները:

«Այսօր մեր բազմաթիվ նախարարություններում մասնագիտական պաշտոններ զբաղեցնող անձանց միջին ամսական աշխատավարձը տատանվում է 250-350 հազար դրամ միջակայքում: Այս փոփոխության արդյունքում, եթե գրանցվեն 80 և ավելի բարձր տոկոս կատարողական արդյունքներ, այսինքն՝ լավ և ավելի լավ, ապա այդ մարդկանց աշխատավարձը կգտնվի 400-500 հազար դրամ միջակայքում: Բաժնի պետերը կարող են այս կարգավորումների արդյունքում ստանալ մինչև 740 հազար դրամ, վարչության պետի պաշտոն զբաղեցնող անձինք կարող են այսօրվա եղած միջին 520-550 հազար դրամի դիմաց վարձատրվել մինչև 800-900 հազար դրամ»,- ասաց Խաչատրյանը:

Նախագծերի փաթեթը կքննարկվի Ազգային ժողովում, այն նախատեսվում է ընդունման դեպքում գործարկել 2027 թվականի հունվարի 1-ից:

Հայերեն

Վրաստանն Իրանի նկատմամբ որևէ երկկողմ պատժամիջոց չի սահմանում. Կոբախիձեն` ավիահաղորդակցության դադարեցման մասին

Գիտահանրամատչելի հանդիպում Գեղհովիտում՝ Գեղարքունիքի օրվա առթիվ

COP-17 համաժողովի ընթացքում պետական համակարգը կանցնի հեռավար աշխատանքային ռեժիմի. Փաշինյան

Վարդենիսի համայնքապետն ընդունել է Էստոնիայի Հանրապետության Վալգամա մասնագիտական կրթության կենտրոնի պատվիրակությանը

Գավառի համայնքապետարանը կապիտալ ու ընթացիկ դրամաշնորհներ է հատկացրել համայնքային 10 գրադարանի

Հայաստանն ու Ռուսաստանը շարունակում են հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարման հարցի քննարկումները

ԹՐԻՓՓ-ից առավելություններ են ստանալու տարածաշրջանի բոլոր երկրները. Փաշինյան

Եվրահանձնաժողովն առաջարկում է արգելել սոցցանցերի օգտագործումը մինչև 13 տարեկան երեխաների համար

ՇՀԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել տրանսպորտային երթուղիների միասնական համակարգ ստեղծել ԵԱՏՄ-ի հետ

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում