1 րոպեի ընթերցում
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը բովանդակալից և արդյունավետ է համարել անցյալ շաբաթ Նյու Դելիում Ռուսաստանի և Հնդկաստան պատվիրակությունների միջև կայացած բանակցությունները։
«Կցանկանայի երախտագիտությունս հայտնել ջերմ, սրտալից ընդունելության և հյուրընկալության համար, որոնք անցյալ շաբաթ ցուցաբերվեցին ինձ և Ռուսաստանի պատվիրակությանը Նյու Դելի կատարած այցի ընթացքում։ Կայացած բանակցություններն անկասկած չափազանց բովանդակալից էին, անկեղծ և արդյունավետ։ Ձեզ հետ շփումը, ինչպես միշտ, անկեղծ հաճույք պատճառեց և թույլ տվեց հերթական անգամ համոզվել Ձեր արտասովոր քաղաքական իմաստության ու հեռատեսության հարցում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասվում է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ծննդյան օրվա առթիվ ուղարկված հեռագրում, որը հրապարակվել է Կրեմլի կայքում։
Պուտինը նշել է, որ Ռուսաստանը և Հնդկաստանը կշարունակեն կառուցողական համատեղ աշխատանքը երկկողմ և միջազգային օրակարգի հրատապ հարցերի շուրջ՝ ի շահ երկու երկրների բարեկամ ժողովուրդների: