«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

1 րոպեի ընթերցում

Լրատվամիջոցներում տարածվող տեղեկատվությունն այն մասին, որ «Արարատցեմենտ»-ում ցեմենտի գինը 2700 դրամից բարձրացել և դարձել է 3500 դրամ, չի համապատասխանում իրականությանը։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից` հավելելով, որ պարկավորված ցեմենտի մեկ տոննայի վաճառքի արժեքը կազմում է 51,000 դրամ (ներառյալ ԱԱՀ-ն)՝ 20 պարկի հաշվարկով։ Այսինքն՝ արտադրողի կողմից մեկ պարկի արժեքը 2550 դրամ է։

«Հետևաբար, արտադրողի կողմից ցեմենտի՝ 3500 դրամով վաճառքի վերաբերյալ հրապարակված տեղեկատվությունն ակնհայտորեն կեղծ է։

Ինչ վերաբերում է շուկայում առանձին վաճառողների կողմից ցեմենտի իրացման գնին, ապա վերավաճառողների կողմից սահմանվող վերջնական գինը գտնվում է արտադրողի ուղղակի վերահսկողության շրջանակից դուրս և չի կարող ներկայացվել որպես արտադրողի կողմից սահմանված գին։

Միաժամանակ, ցեմենտի շուկայում առկա իրավիճակի վերաբերյալ որևէ տեղեկատվություն տարածելիս անհրաժեշտ է հստակ տարբերակել արտադրողի վաճառքի գինը և վերավաճառողների կողմից սահմանվող գները՝ հանրությանը չմոլորեցնելու համար», - նշում են ընկերությունից։ 

Հայերեն Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ