Վենսը վաղաժամ է համարում 2028 թ. նախագահական ընտրություններին իր մասնակցության քննարկումը

1 րոպեի ընթերցում

Տեխասում Հանրապետական ​​կուսակցության համագումարում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ելույթի ժամանակ ներկաները վանկարկել են «Ջեյ Դի՝ 48»՝ նրան կոչ անելով Հանրապետական կուսակցությունից իր թեկնածությունն առաջադրել 2028 թ. նախագահական ընտրություններում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համապատասխան տեսանյութը տարածել է CNBC-ն։

Վենսը նշել է, որ նախ պետք է կենտրոնանալ նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունների վրա։

«Մենք պետք է հոգ տանենք գործերի մասին այս նոյեմբերին։ Դրանից հետո կմտահոգվենք, թե ինչ կլինի հետագայում», - համագումարում հայտարարել է Վենսը։

Դոնալդ Թրամփը՝ Միացյալ Նահանգների 45-րդ և 47-րդ նախագահը, օգոստոսի սկզբին հայտարարել էր, որ հանրապետականներից նախագահի հաջորդ թեկնածուին որոշելու ժամանակը դեռ չի եկել։

«Այժմ շատ վաղ է այդ մասին մտածել», - ասել էր նա՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով ամերիկյան ԶԼՄ-ների այն հաղորդագրությունները, որոնց համաձայն ինքը Հանրապետական ​կուսակցության ​դոնորներին, իբրև, ասել էր, թե պետք է պատրաստվել աջակցել Վենսի թեկնածությանը։

ԱՄՆ-ի նախագահի հաջորդ ընտրությունները տեղի են ունենալու 2028 թ. նոյեմբերին։

 

Հայերեն Русский