Չինաստանում ստեղծվել է կիբերխարդախության դեմ պայքարի միջազգային դաշինք

2 րոպեի ընթերցում

Չինաստանում սեպտեմբերի 10-ին ստեղծվել է անդրսահմանային հեռահաղորդակցական և կիբերխարդախության դեմ պայքարին ուղղված միջազգային դաշինք։ Արևելյան Չինաստանի Լյանյունգան քաղաքում կայացած հիմնադիր համաժողովին մասնակցել են 46 հիմնադիր, 34 դիտորդ երկրների և չորս միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի և Ինտերպոլի ներկայացուցիչներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Xinhua լրատվական գործակալությունը։

Չինաստանի կառավարության նախաձեռնությամբ ստեղծված դաշինքը միջկառավարական կազմակերպություն է, որի նպատակն է խթանել իրավապահ մարմինների համագործակցությունը անդրսահմանային հեռահաղորդակցական և կիբերխարդախության ու դրա հետ կապված հանցագործությունների դեմ պայքարում։

Համաժողովում ելույթ են ունեցել Չինաստանի և հիմնադիր այլ երկրների, այդ թվում՝ Վիետնամի, Լաոսի, Քենիայի, Կամբոջայի, Պակիստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները։

Մասնակիցները ողջունել են դաշինքի ստեղծման Չինաստանի նախաձեռնությունը և ընդգծել դրա նշանակությունը գլոբալ հանրային անվտանգության ապահովման գործում։

Համաժողովի մասնակիցները դաշինքի ստեղծման վերաբերյալ համատեղ հայտարարություն են ընդունել՝ նշելով, որ հեռահաղորդակցական և կիբերխարդախությունը վերածվել է համաշխարհային մարտահրավերի, որը պահանջում է միջազգային համագործակցության ամրապնդում։

Հայերեն Русский

Հորմուզի նեղուցով օրական անցնում է մոտ 11 մլն բարել նավթ. ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Ucom-ը շարունակում է ցանցի լայնածավալ արդիականացումը՝ ընդլայնելով 5G ծածկույթն ու բարձրացնելով կապի որակը

Լեհական բիզնեսը ցանկանում է մտնել հայկական շուկա, նոր հնարավորություններ բացել հայկական ընկերությունների համար

Դավիթ Թադևոսյանը հանդիպել է ԱՏՁՄ խորհրդի և ռազմավարական անդամների հետ

«Ֆուլ հաուս» ֆիլմը շարունակություն կունենա

ԱՄՆ-ն Կարիբյան ծովում հարվածել է թմրավաճառության գործում ներգրավվածության մեջ կասկածվող նավի

ՆԱՏՕ-ի դաշնակիցները բացահայտել են ստորջրյա մալուխները վնասելու նպատակով ռուսական սուզանավերի գաղտնի վարժանքները. Reuters

Չինաստանում ստեղծվել է կիբերխարդախության դեմ պայքարի միջազգային դաշինք

Հիմնանորոգվում է Երերույքի տաճարից դեպի Անիպեմզա տանող ճանապարհը

Լիբանանը Սիրիային է հանձնել նավաստիների կողմից փրկված ավելի քան 20 միգրանտի