Որոշել ենք մեր գործունեությունը դարձնել ավելի հրապարակային. Սուրեն Պապիկյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 10-ին կայցելի պաշտպանության նախարարության զորամասերից մեկը, կլինի բանակային դիրքերում և ամրացված շրջաններում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ 

«Այսօր կլինեմ բանակային կորպուսներից մեկում՝ զորամասերում, բանակային դիրքերում և ամրացված շրջաններում»,- գրել է Պապիկյանը:

Նախարարը նաև տեսանյութ է հրապարակել, որում հայտնում է, որ ուղևորվում է բանակային կորպուսներից մեկը, և դա պայմանավորված է նրանով, որ մեկնաբանություններում արդեն կան հետաքրքրություններ և իրեն հուշող ուղղություններ, որոնք զինծառայողների ծնողների, հարազատների և Հայաստանի Հանրապետության տարբեր քաղաքացիների կողմից են։

«Սա հաշվի առնելով ենք այսօր ընտրել ուղղությունը, և քանի որ նախկինում մեր աշխատանքը չի լուսաբանվել, նաև կարևորելով ձեր հետաքրքրությունը և շնորհակալ լինելով, որ դուք հետևում եք մեզ՝ մենք որոշել ենք այսուհետ մեր գործունեությունը դարձնել ավելի հրապարակային։  Իհարկե, կլինեն փակ մասեր, որը հիմնականում պայմանավորված է մեր աշխատանքի գաղտնիությամբ, բայց այնտեղ, որտեղ հնարավոր է ի ցույց դնել մեր աշխատանքը, մենք ի ցույց կդնենք»,- ասել է Պապիկյանը։

Հայերեն English Русский

«Ֆուլ հաուս» ֆիլմը շարունակություն կունենա

ԱՄՆ-ն Կարիբյան ծովում հարվածել է թմրավաճառության գործում ներգրավվածության մեջ կասկածվող նավի

ՆԱՏՕ-ի դաշնակիցները բացահայտել են ստորջրյա մալուխները վնասելու նպատակով ռուսական սուզանավերի գաղտնի վարժանքները. Reuters

Չինաստանում ստեղծվել է կիբերխարդախության դեմ պայքարի միջազգային դաշինք

Հիմնանորոգվում է Երերույքի տաճարից դեպի Անիպեմզա տանող ճանապարհը

Լիբանանը Սիրիային է հանձնել նավաստիների կողմից փրկված ավելի քան 20 միգրանտի

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 13 մարզիկով

ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ու Ինտերպոլի գլխավոր քարտուղարը քննարկել են անդրազգային հանցավորության դեմ համատեղ պայքարի ուժեղացման հարցը

Գարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատավորը նախնական դատալսումներ է նշանակել

Նեպալում սողանքի զոհերի թիվը հասել է 1374-ի