Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

2 րոպեի ընթերցում

Սեպտեմբերի 8-ին Երեմյան ընկերությունների խմբի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր։ 

Հուշագիրը ստորագրեցին Երեմյան ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը և ՀՊՏՀ ռեկտոր Արմեն Գրիգորյանը։

«Կրթությունը և գիտելիքը մեր կյանքի լավագույն ներդրումն են։ Մրցունակ գիտելիքն է նաև յուրաքանչյուր ոլորտի շարժիչ ուժը, այդ թվում նաև այն ոլորտների, որտեղ մենք արդեն երկար ժամանակ գործունեություն ենք ծավալում՝ հյուրընկալության և գյուղատնտեսության։ Ահա այդ գիտակցմամբ՝ 2019 թվականին հիմնեցինք Խոհարարական արվեստի և հյուրընկալության Երեմյան ակադեմիան, որն արդեն իսկ ունի 3000 շրջանավարտներ․ նրանց 90 տոկոսն աշխատում է ոլորտում։ Այս տարի ընկերության 20-ամյակի շրջանակներում ընդլայնում ենք ակադեմիական հանրության հետ մեր գործընկերությունը՝ ի դեմս Հայաստանի առաջատար համալսարանների։ Ուրախ եմ, որ հենց Տնտեսագիտական համալսարանի հետ ենք դնում մեկնակետը, որը և՛ շատ տրամաբանական է, և՛ խորհրդանշական»,-նշեց Դավիթ Երեմյանը։

Ռեկտոր Արմեն Գրիգորյանը ներկայացրեց վերջին տարիներին համալսարանում տեղի ունեցած բարեփոխումներն ու ներդրված ծրագրերը։ «Մենք համընկնող առաքելություններ և նպատակներ ունենք։ Նման համագործակցություններն օգնում են հավելյալ արժեք և բարիք ստեղծել»,- նշեց Արմեն Գրիգորյանը։

Հուշագրի շրջանակներում օրեր անց կմեկնարկի նաև Երեմյան կրթաթոշակը համալսարանի ավարտական կուրսերի բարձր առաջադիմությամբ ուսանողների համար։

Կրթաթոշակի լավագույն շահառուները հնարավորություն կունենան նաև իրենց կարիերան շարունակել Երեմյան ընկերությունների խմբում։

Հանդիպման ավարտին գործընկեր կողմերը շրջայց կատարեցին բուհում, ծանոթացան նորարարական և տեխնոլոգիական ներդրումներին, վերափոխված ենթակառուցվածքներին։

Հայերեն

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով

Սեպտեմբերի 9-ի միջոցառումների անոնս

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին