3 րոպեի ընթերցում
Wildberries-ը Երևանում անցկացնում է հանդիպումներ այն ձեռնարկատերերի համար, ովքեր արդեն վաճառքներ են իրականացնում մարքեթփլեյսում կամ պատրաստվում են սկսել։ Հանդիպումները շաբաթական մի քանի անգամ անցկացվում են հայերենով՝ PRO WB բիզնեսի զարգացման և աջակցության կենտրոնում։ Մասնակցությունն անվճար է։
Ձեռնարկատերերի համար մարքեթփլեյսը կարող է դառնալ վաճառքի լրացուցիչ հնարավորություն՝ զգալիորեն ընդլայնելու իրենց լսարանը։ Իսկ նրանց, ովքեր միայն պատրաստվում են սեփական բիզնեսը սկսել, Wildberries-ը հնարավորություն է տալիս ձեռնարկատիրական գործունեությունը սկսել՝ առանց սեփական վաճառքի և լոգիստիկ ենթակառուցվածքն անմիջապես ստեղծելու անհրաժեշտության։
Յուրաքանչյուր հանդիպում մեկ թեմա է․ հնարավոր է մասնակցել առանձին հանդիպման, քննարկել կոնկրետ խնդիրն ու անմիջապես կիրառել առաջարկվող լուծումը։ Հանդիպումների թեմաները կառուցված են մեկ ընդհանուր ուղու տրամաբանությամբ՝ մարքեթփլեյսում առաջին քայլերից մինչև առաջխաղացում, արտահանում և բիզնեսի մասշտաբավորում։ Ձեռնարկատերը կարող է անցնել ամբողջ ուղին կամ ընտրել միայն այն թեմաները, որոնք տվյալ պահին իրեն անհրաժեշտ են։
Թեմաներն ընդգրկում են վաճառողի գործունեության ամբողջ ճանապարհը՝ WB Partners հարթակում գրանցում, օֆերտա և պրոֆիլի կարգավորում, թիրախային լսրանաի ընտրություն, սերտիֆիկատներ, հայտարարագրեր և մակնշման կոդեր, վաճառքի և առաքման մոդելներ, ապրանքի փաթեթավորում և մակնշում, մարժայնություն և ապրանքի քարտ, վաճառքի ֆիլտր, առաջխաղացում, ինչպես նաև փաստաթղթեր՝ դեպի Ռուսաստան և Wildberries-ի ներկայության այլ երկրներ արտահանման համար։ Հանդիպումների ընթացքում մասնակիցները ծանոթանում են նաև անձնական հաշվի գործիքներին և սկսնակ վաճառողների հաճախակի սխալներին, իսկ իրենց հարցերը կարող են տեղում ուղղել Wildberries-ի մասնագետներին։
«PRO WB բիզնեսի զարգացման և աջակցության կենտրոնը Հայաստանում արդեն բավական երկար ժամանակ է գործում և այս ընթացքում հասցրել է ապացուցել իր արդյունավետությունը։ Շատ ձեռնարկատերեր այստեղ գալիս են՝ հարթակի գործիքները հասկանալու կամ արդեն ունեցած փորձը համակարգելու համար, իսկ այնուհետև հաջողությամբ կիրառում են դրանք Wildberries-ում աշխատելիս։ Մեզ համար կարևոր է ոչ միայն վաճառողներին մեկնարկի համար անհրաժեշտ գործիքներ տրամադրելը, այլև օգնել նրանց զարգացնել բիզնեսը և հարթակում իրական արդյունքների հասնել», — նշում է Հայաստանում Wildberries-ի տարածաշրջանային տնօրեն Դավիթ Միրզոյանը։
Եթե արդեն զարգացնում եք ձեր բիզնեսը և ցանկանում եք ընդլայնել վաճառքները կամ միայն դիտարկում եք մարքեթփլեյսում սեփական գործը սկսելու հնարավորությունը, կարող եք սկսել ժամանակացույցի ցանկացած հանդիպումից․ գրանցումն արդեն բաց է։