Առցանց տաքսիների վարորդները քննարկում են ունեցել ՄՍՇՊՀ-ի նախագահի, Երևանի փոխքաղաքապետի և ԱԲ նախարարության ներկայացուցչի հետ

3 րոպեի ընթերցում

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովում կառույցի նախագահ Գեղամ Գևորգյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիպում թվային հարթակներով ուղևորափոխադրման ծառայություններ մատուցող վարորդների հետ։ Նիստին հրավիրված էին Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը, Աշխատանքի և բարեկեցության նախարարության ներկայացուցիչը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հանձնաժողովի տարածած հաղորդագրությունից, Գեղամ Գևորգյանը հանդիպման սկզբում ներկայացրել է  Yandex Go-ի հետ վարորդների բարձրացրած խնդիրների լուծման նպատակով իրականացված  մի շարք աշխատանքներ։

Մասնավորապես՝

Կարգավորվել են գնագոյացման հարցերը, սահմանափակվել  է բազային գնից երեք անգամ աճը, եռամսակային կտրվածքով այն չի  կարող գերազանցել դեպքերի ընդհանուր ծավալի 5 տոկոսը, իսկ 2 անգամից հետո ավելացող հատվածի մասով Yandex հարթակը միջնորդավճար չի գանձում՝ թողնելով ամբողջ գումարը վարորդին և տաքսոպարկին։

Սահմանվել են թույլատրելի մեքենաների արտադրության հստակ ժամկետներ։  «Ստարտ»-ի համար՝ մեքենայի արտադրության տարեթվից առնվազն 10 տարի, իսկ ավելի բարձր կատեգորիաների համար՝ 4 տարի երաշխավորված ժամկետ։

Մայրաքաղաքի 36 խաչմերուկներում, որտեղ կայանումն արգելվում է, հարթակը թույլ չի տալիս պատվեր կատարել։ Այն դեպքում, երբ կայանումը 1 րոպեից ավել  արգելվում է, սպառողին ցուցադրվում է համապատասխան տեղեկատվություն։

«Բիզնես» կատեգորայում ավելացվել է «Ինքս կբացեմ դուռը» կոճակը, որը կանխում է ուղևորի և վարորդի մոտ տարընկալումների և հետևաբար ցածր գնահատականների առաջացման ռիսկը։ Գաղտնի գնորդով ստուգման ընթացքում դուռը չբացելու հանգամանքը հանվել է գնահատման ցանկից։

Գործարկվել է լոուքոստեր ծառայությունը, այս պահին կատարվում են տեխնիկական շտկումներ և հարթակի աշխատանքի մոնիթորինգ։

Յանդեքս պլյուս բաժանորդագրությունն ամբողջովին իրականացվում է ընկերության կողմից։ Վարորդները ստանում են հետվճար երթերի իրականացումից հետո։

Բացի այդ, մինչև տարեվերջ ավարտին կհասցվեն Հաբի ձևավորման աշխատանքները՝ ստեղծելով Յանդեքսի հետ ուղիղ աշխատելու հնարավորություն, քննարկման փուլում  է 5000 դրամը գերազանցող պատվերների դեպքում միջնորդավճարի գանձման հարցը։

Հանդիպմանը ներկա վարորդները ներկայացրել են իրենց դիտարկումներն առաձին հարցերի վերաբերյալ։

Գեղամ Գևորգյանը հորդորել է հսնդիպման մասնակիցներին խախտումներ արձանագրելու դեպքում փաստերը ներկայացնել հանձնաժողով։

Հայերեն

Հանքարդյունաբերական ընկերության կողմից հողը փչացնելու վերաբերյալ քրեական վարույթով պատճառված 4.9 մլն դրամի վնասը վերականգնվել է

Երևանում մեկնարկել է «Armenia Expo-2026» միջազգային ցուցահանդեսը

Մոլդովայի խորհրդարանի խոսնակը մերժել է Մոլդովայում ՌԴ-ի կողմից նշանակված դեսպանի մեղադրանքները․ Moldpres

Բուլղարիայի վարչապետը հայտարարել է, որ ԵՄ բյուջեն այս տարի լուրջ մարտահրավեր է․ BTA

Լոնդոնում նշել են Մեծ Բրիտանիայի անվիճելի ինքնիշխանությունը Ֆոլկլենդյան կղզիների նկատմամբ

Մարդուն առևանգելու, սպանության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթով 2 անձ ձերբակալվել է, կատարվել են տասնյակից ավելի խուզարկություններ

Ոսկերիչների փողոցը ժամանակավորապես փակ կլինի

Սեպտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

«Մի գդալ սեր». երբ կինոն, խոհարարությունն ու հայկական արտադրանքը միավորվում են մեկ պատմության մեջ

Գերմանիայի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ դիվանագիտական ​​շփումների պահպանման մասին