1 րոպեի ընթերցում
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և հունգարականց «Ֆերենցվարոշ»-ի ֆուտբոլիստ Էդգար Սևիկյանը վարձավճարով հանդես կգա այլ ակումբում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սևիկյանը մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալությամբ կխաղա իսպանական երկրորդ լիգայում հանդես եկող «Սեուտա» ակումբում:
«Ֆերենցվարոշ»-ի կազմում այս մրցաշրջանում Սևիկյանը մասնակցել է միայն երկու հանդիպման ՝ խաղալով 61 րոպե:
Հունգարական թիմի կազմում Սևիկյանն ընդհանուր առմամբ մասնակցել է 21 հանդիպման ՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։