ՊԵԿ-ն Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ ամփոփում է 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները

2 րոպեի ընթերցում

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հանդիպումների շարք է Կոմիտեի ստորաբաժանումների հետ՝ ամփոփելու 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՊԵԿ նախագահն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Այս շաբաթվանից իմ ղեկավարությամբ մեկնարկել են 2026թ․ առաջին կիսամյակի արդյունքների ամփոփմանն ուղղված ոլորտային հանդիպումները։ ՊԵԿ յուրաքանչյուր ստորաբաժանման հետ գնահատելու ենք իրականացված աշխատանքների արդյունավետությունն ու հստակեցնելու ենք 2026թ․ երկրորդ կիսամյակի անելիքները։

Կարևորում եմ նման ձևաչափով հանդիպումների շարունակականությունը, քանի որ դրանք հնարավորություն են տալիս առավել բաց և անմիջական մթնոլորտում քննարկել առկա խնդիրները, վերանայել կատարված աշխատանքներն ու հետագա գործունեությունը կազմակերպել առավել համակարգված, հստակ նպատակադրումներով և թիրախային մոտեցմամբ։ Իսկ հիմքում շարունակում է մնալ ՊԵԿ առաքելությունից և տեսլականից բխող քայլերի հետևողական իրականացումը։

Ընթացիկ շաբաթվա ընթացքում հանդիպել եմ Համալիր հարկային ստուգումների վարչության, Հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության, Հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության և Հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության ղեկավարների և աշխատակիցների հետ»,- գրել է Հակոբյանը։

Հայերեն

Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Անտոնիու Կոշտան հայտնել են, որ ԵՄ-ն կպահպանի Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները

Ռուբինյանն ու Գրոսուն քննարկել են Հայաստանի և Մոլդովայի հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր

Վարչապետ Փաշինյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ

Կենսաբազմազանության կորուստն ուղիղ ազդեցություն է թողնում երկրների զարգացման վրա. Սերդար Բերդիմուհամեդով

Ժաննա Անդրեասյանն ու Լուիզ Մուշիկիվաբոն քննարկել են Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերի նախապատրաստական աշխատանքները

Ռուբեն Ռուբինյանն ու ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը

Իրանը և Ադրբեջանը կմշակեն էներգապաշարների ստորգետնյա պահեստարանների կառուցման նախագիծ

Ոստիկանը չանցած 10 րոպե եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Լեհաստանում ՆԱՏՕ-ի օդուժը մեկ օրվա ընթացքում երկրորդ անգամ օդ է բարձրացվել

Մենք վստահում ենք մեր հայ բարեկամներին, նրանք ոչինչ չեն անում Իրանի անվտանգության դեմ. Արաղչի