Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 2.21 հա մակերեսով 2 հողատարածք. Դատախազություն

2 րոպեի ընթերցում

Շիրակի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում իրականացված ուսումնասիրությամբ պարզել է, որ Ա.Ա.-ն, 2006-2016 թվականներին հանդիսանալով Աշոցք գյուղի գյուղապետը, իսկ 2016-2018 թվականներին՝ Աշոցք խոշորացված համայնքի ղեկավարը, օրենքի խախտմամբ, Շիրակի մարզի Աշոցք համայնքի Աշոցք գյուղում գտնվող՝ 1.49 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողը և 0.72 հա գյուղատնտեսական նշանակության խոտհարքը վարձակալության իրավունքով տրամադրել է ֆիզիկական անձանց:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ գլխավոր դատախազությունից, ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2009 թվականին Աշոցք համայնքի ղեկավար Ա.Ա.-ի որոշմամբ, Աշոցք գյուղում գտնվող՝ վերոնշյալ հողամասերը վարձակալության իրավունքով՝ 25 տարի ժամկետով, տրամադրվել են «աճուրդում» հաղթող ճանաչված ֆիզիկական անձի, մինչդեռ կադաստրային գործի ուսումնասիրությամբ պարզվել է, որ հողատարածքների տրամադրման ժամանակ անցկացված աճուրդն իրականցվել է օրենքով սահմանված պահանջների խախտմամբ:

Վերոգրյալի հիման վրա՝ Շիրակի մարզի դատախազությունը միջնորդագիր է հասցեագրել Աշոցք համայնքի գործող ղեկավարին՝ ֆիզիկական անձանց կողմից հողատարածքների ապօրինի տիրապետումը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:

Միջնորդագրի արդյունքում՝ Կադաստրի կոմիտեի կողմից 2026 թվականի օգոստոսի 21-ին և օգոստոսի 25-ին տրամադրված տեղեկանքի համաձայն՝ վերոնշյալ հողատարածքների նկատմամբ դադարեցվել է ֆիզիկական անձանց վարձակալության իրավունքը. Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել ընդհանուր 2.21 հա մակերեսով՝ 1 միլիոն 63 հազար դրամ կադաստրային արժեքով 2 հողատարածք:

Առ այսօր, դատախազական ներգործության արդյունքում՝ Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել ընդհանուր՝ 25.32 հա մակերեսով, 18 միլիոն 169 հազար դրամ կադաստրային արժեքով 7 հողամաս:

Հայերեն

Գազայի հատվածում իսրայելական հարձակումներից վերջին մեկ օրում գրանցվել է յոթ զոհ և 10 վիրավոր

Մոսկվան Արևմուտքին մեղադրում է Հայաստանի երկաթուղային ցանցի կոնցեսիայի հարցում Երևանին «շանտաժի ենթարկելու» մեջ

Հայաստանցի երեխաները կշարունակեն «հյուր-աշակերտի» կարգավիճակով սովորել Թուրքիայի հայկական դպրոցներում. հայ պատգամավորը պարզաբանումներ է ստացել նախարարից

Արագածոտնի մարզում լոլիկի գերժամանակակից ջերմոցային համալիր է բացվել

Տոկիոյում կողոպտիչները խանութից ավելի քան մեկ միլիոն դոլարի ժամացույց են գողացել

Դիլիջանում կանցկացվի «Արվեստների և արհեստների» համահայկական փառատոնը

Սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության արդյունքների ամփոփում

Դեբեդում կանցկացվի «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 12-րդ միջազգային կինոփառատոնը

Հայաստանը դիտարկում է Նիդեռլանդներ և Բենիլյուքսի մյուս երկրներ արտահանման ընդլայնման հնարավորությունները

Զինծառայողներին վրաերթի ենթարկելու գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ևս մեկ անձի նկատմամբ