Իրավունք

ՆԳՆ Երևանի քրեական ոստիկանները թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողների են հայտնաբերել․ առգրավվել է 2 կիլոգրամից ավելի մեթամֆետամին

1 րոպեի ընթերցում

ՆԳՆ Երևանի քրեական ոստիկանները թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողների են հայտնաբերել․ առգրավվել է 2 կիլոգրամից ավելի մեթամֆետամին

Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ մի խումբ անձինք իրենց կողմից կառավարվող տելեգրամյան ալիքների միջոցով զբաղվում են թմրամիջոցների իրացմամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։

Օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում նրանցից մեկը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է վարչություն։ 

Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում կատարված խուզարկությամբ տելեգրամյան ալիքի տերերից մեկի տանը հայտնաբերվել է 2 կգ 610 գրամ մեթամֆետամին։ 

Խուզարկություններ են կատարվել նաև տելեգրամյան ալիքների տերերի հետ փոխկապակցված մի շարք անձանց բնակարաններում։ Հայտնաբերվել և առգրավվել են մետամֆետամին, 8 188 000 դրամ, 4500 դոլար, կանեփի բույսեր և այլն։

Հետագա միջոցառումների արդյունքում 7 անձ ձերբակալվել է։ 

Նախաքննությունը շարունակվում է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում