Իրավունք

Դատախազությունը պահանջում է Արմեն Աշոտյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել շուրջ 385 միլիոն դրամ, 3 անշարժ գույք

1 րոպեի ընթերցում

Դատախազությունը պահանջում է Արմեն Աշոտյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել շուրջ 385 միլիոն դրամ, 3 անշարժ գույք

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Գլխավոր դատախազությունը՝ նշելով, որ Դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Գևորգի Աշոտյանից և վերջինիս հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

Ø  3 անշարժ գույքի գնման իրավունք, որոնցից 1-ը գտնվում է Կենտրոն վարչական շրջանում, իսկ 2-ը Ավան վարչական շրջանում կառուցվող թաունհաուսներ են.

Ø  Շուրջ 47 միլիոն դրամ՝ որպես ապօրինի եկամուտների և միջոցների մնացորդ.

Ø  338 միլիոն 366 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, 2005-2026 թվականների ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում