Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է հայկական արտադրանքի՝ գերմանական շուկա արտահանման հնարավորությունների ընդլայնման հարցը

3 րոպեի ընթերցում

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանն օգոստոսի 18-ին հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, Քրիստոնեա-դեմոկրատական միություն (ՔԴՄ) կուսակցության անդամ Ֆիլիպ Հոֆմանի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԳԴՀ դեսպանության առաջին քարտուղար Կատրին Բուդեր-Պելցը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի և Գերմանիայի միջև առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման, ինչպես նաև հայկական արտադրանքի՝ գերմանական շուկա արտահանման հնարավորությունների ընդլայնման շուրջ։

Անուշիկ Ավետյանը բարձր է գնահատել Գերմանիայի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով հայ-գերմանական հարաբերություններում տնտեսական բաղադրիչի կարևորությունը։ Նա նշել է, որ երկու երկրների միջև առկա է տնտեսական և զարգացման համագործակցության լայն օրակարգ, որի շրջանակում իրականացվող համատեղ աշխատանքը կարևոր նշանակություն ունի երկկողմ տնտեսական կապերի խորացման, մասնավոր հատվածի համագործակցության խթանման և նոր հնարավորությունների ձևավորման տեսանկյունից։

Անուշիկ Ավետյանը ներկայացրել է ՀՀ կառավարության՝ արտահանման դիվերսիֆիկացմանն ուղղված քաղաքականության հիմնական առաջնահերթությունները՝ կարևորելով նոր արտահանման շուկաների զարգացումը, լոգիստիկ հնարավորությունների բարելավումը, որակի ենթակառուցվածքների շարունակական ամրապնդումը, ինչպես նաև հայկական արտադրողների և միջազգային գնորդների միջև ուղիղ գործարար կապերի խթանումը։

Հանդիպման շրջանակում հատուկ անդրադարձ է կատարվել գերմանական Import Promotion Desk (IPD) նախաձեռնությանը։ Ընդգծվել է նախաձեռնության կարևորությունը հայկական արտահանման ներուժ ունեցող արտադրողների՝ գերմանական և եվրոպական շուկաների պահանջներին համապատասխանության գնահատման, նրանց արտահանման պատրաստվածության բարձրացմանն ուղղված աջակցության, ինչպես նաև գերմանացի ներմուծողների և գնորդների հետ ուղղակի գործարար կապերի հաստատման տեսանկյունից։

Կողմերը վերահաստատել են համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը և պայմանավորվել անհրաժեշտ տեղեկատվության հետագա փոխանակման միջոցով հստակեցնել փոխգործակցության հնարավոր գործնական ուղղությունները։

Հայերեն English Français

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան