Միացյալ Նահանգներ

Թրամփը 3 օրով կասեցրել է Կանադայի նկատմամբ նախատեսվող 50% մաքսատուրքերը

1 րոպեի ընթերցում

Թրամփը 3 օրով կասեցրել է Կանադայի նկատմամբ նախատեսվող 50% մաքսատուրքերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ երեք օրով դադարեցնում է Կանադայի նկատմամբ նախատեսվող 50% մաքսատուրքերը, քանի որ սպասում է առևտրային համաձայնագրի կնքման։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է իր Truth Social հարթակում օգոստոսի 18-ի երեկոյան:

«Ես երեք օրով կասեցրել եմ Կանադայից ստացվող ապրանքների համար 50% մաքսատուրքերի սահմանումը, որոնք պետք է ուժի մեջ մտնեին վաղն առավոտյան՝ հաշվի առնելով, որ Կանադան և ԱՄՆ-ն փաստաթղթերի վերջնական հաստատման դեպքում կունենան գործարք», - հայտարարել է Թրամփը։

Նա հավելել է, որ Keystone XL նավթատարի նախագիծը, որը դադարեցվել էր նախկին նախագահ Ջո Բայդենի օրոք, կարող է վերսկսվել։

Հուլիսին Թրամփը ստորագրել էր հրամանագիր, որով լրացուցիչ 50% մաքսատուրքեր էին նախատեսվում Կանադայից ներմուծվող մի ամբողջ շարք ապրանքների նկատմամբ՝ գինուց մինչև հոկեյի մականներ և ցեմենտ։ Հրամանագրով նախատեսվում էր, որ մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն մեկ ամիս անց՝ բանակցությունները շարունակելու հնարավորություն տալու համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում