ՆԳ նախարարի տեղակալն անհրաժեշտություն է համարում քրեական ենթամշակույթի դեմ անզիջում պայքարը

3 րոպեի ընթերցում

Հանրային անվտանգության ոլորտում Ներքին գործերի նախարարության կողմից վարվող քաղաքականության առանցքում շարունակում է մնալ հանցավորության կանխարգելումը, հետևաբար հստակ պետք է կենտրոնանալ հանցավորության ծնող պատճառների, դրանց նպաստող պայմանների վերացման վրա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին մամլո ասուլիսում հայտնեց ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Մկրտչյանը։

«Տակավին մարտահրավեր է մնում քրեական ենթամշակույթը, ուստի դրա դեպ անզիջում պայքարի անհրաժեշտությունը հստակ է։ Այդ ենթամշակութի տարածման կանխարգելումն ու վերացումը իշխող քաղաքական ուժի առաջնահերթություններից է, և Կառավարության ծրագրում ընդգրկում է բավականաչափ մեծ հատված։ Պետությունը հստակ է դիրքավորված այդ առումով, բայց մենք ունենք քաղաքացիների շրջանում իրականացվելիք աշխատանք, որպեսզի հասարակության մեջ ևս վերոհիշյալ երևույթի նկատմամբ անհանդուրժողական մոտեցումը լինի լիարժեք»,- ասաց Մկրտչյանը։

Նրա դիտարկմամբ՝ հանցավորությունը ծնող պատճառները բավականին խորքային են և ունեն կրթական, սոցիալական, առողջապահական բաղադրիչներ։

«Այստեղ իրավապահ համակարգի, հատկապես Ոստիկանության դերակատարումն առանձնահատուկ է և առանցքային։ Այդուհանդերձ, խնդիրները հաղթահարելու առումով միակ դերակատարը չի կարող լինել իրավապահ համակարգը։ Հանցավորության պատճառների վերացումը մենք հասցեագրել ենք արդեն իսկ մշակման ավարտական փուլում գտնվող «Հանցավորության կանխարգելման ռազմավարության» մեջ և առաջիկայում այն կներկայացնենք Կառավարության հավանությանը»,- ասաց Մկրտչյանը։

Նրա տեղեկացմամբ՝ ընդհանուր ուղղություններից է նաև օպերատիվ հետախուզական գործունեության զարգացումը, հետևաբար իրավական համակարգը նորագույն գործիքակազմերով օժտելը ևս ՆԳ նախարարության համար առաջնահերթություն է։

«Քաղաքականության մշակման համար շատ կարևոր է հստակ տվյալներ ունենալը, հատկապես երբ խոսքը վերաբերում է հանցավորության կամ հանցագործության տարբեր տվյալներին։ Մենք ՆԳՆ-ում որպես ինստիտուցիոնալ լուծում այս պահին ձևավորել ենք Հանցավորության վիճակագրության և հետազոտության կենտրոնը, որը պատասխանատու է լինելու իրական տվյալների իրական ժամանակում ձևավորման համար, ինչպես նաև ճշգրիտ և պատշաճ գնահատականներ է տալու հանցավորության շարժընթացների մասին։ Մենք նպատակադրվել ենք նաև արհեստական բանականության գործիքակազմով իրականացնել որոշակի կանխատեսումներ, ինչն օգտակար է և անհրաժեշտ հանցավորության դեմ պայքարում»,- ասաց Մկրտչյանը։

Հայերեն English

Հութիները հարված են հասցրել Սաուդյան Արաբիայի նավթավերամշակման գործարանին

ՆԳ նախարարի տեղակալն անհրաժեշտություն է համարում քրեական ենթամշակույթի դեմ անզիջում պայքարը

Իրանը դատապարտել է Իրաքյան Քուրդիստանի վարչապետի գրասենյակի վրա գրոհը, որի համար մեղադրել էին Թեհրանին

Թուրքիան 9 երկրում նոր դեսպաններ է նշանակել

ՌԴ ԱԳՆ-ում Ճապոնիայի դեսպանին բողոք են հայտնել Տոկիոյի հակառուսական հայտարարարությունների կապակցությամբ

Զբոսաշրջության ոլորտում գործունեությունը պարտադիր պետք է ծանուցվի, մեկնարկը տրվելու է հոկտեմբերին

Հայ գիտնականը նոմինացվել է Միջազգային հետազոտությունների ասոցիացիայի (ISA)-ի Կառավարման խորհրդի ընտրություններում

Դադարեցվել է «ԱՄԱՌ» ՍՊԸ-ի կողմից շահագործվող ռեստորանային համալիրի գործունեությունը. այն կապարակնքվել է

ԱՄՆ արդարադատության նախարարությունը թույլ կտա ամերիկացիներին վերականգնել զենք կրելու իրավունքը

Գագարինում հիմնանորոգվում է Գայի փողոցը