Հայաստան

Փրկարարները հայտնաբերել են մոլորված 12 քաղաքացիներին

1 րոպեի ընթերցում

Փրկարարները հայտնաբերել են մոլորված 12 քաղաքացիներին

Ներքին գործերի նախարարության 112 Օպերատիվ կառավարման կենտրոն օգոստոսի 11-ին՝ ժամը 22։32-ին, ահազանգ է ստացվել, որ Ձիթհանից սարից վերադառնալու ճանապարհին 12 հոգուց բաղկացած խումբը մոլորվել է, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՆԳՆ փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ փրկարարական ջոկատներից բաղկացած երկու մարտական հաշվարկ։

«Փրկարարները հայտնաբերել են քաղաքացիներին ¨ ուղեկցել անվտանգ տարածք։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,-տեղեկացրին ՆԳՆ փրկարար ծառայությունից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում