Հայաստան

Երիտասարդության միջազգային օրվա շրջանակում բազմաբնույթ միջոցառումներ են անցկացվել ՀՀ շուրջ 50 համայնքներում

1 րոպեի ընթերցում

Երիտասարդության միջազգային օրվա շրջանակում  բազմաբնույթ միջոցառումներ են անցկացվել ՀՀ շուրջ 50 համայնքներում

Երիտասարդության միջազգային օրվա շրջանակում oգոստոսի 12-ին բազմաբնույթ միջոցառումներ են անցկացվել ՀՀ շուրջ 50 համայնքներում՝ մեկ գաղափարի շուրջ համախմբելով երիտասարդներին, երիտասարդական կազմակերպություններին և համայնքային կառույցներին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, օրվա ընթացքում կազմակերպվել են սպորտային տարբեր արշավներ և նախաձեռնություններ, թեմատիկ քննարկումներ ու պանելային հանդիպումներ, երիտասարդ ստեղծագործողների ձեռքի աշխատանքների և ստեղծագործությունների ցուցադրություններ, ինտելեկտուալ խաղ-վիկտորինաներ, ֆիլմերի դիտումներ, թատերական ներկայացումներ, համերգային երեկոներ և այլ միջոցառումներ։

«Նախաձեռնությունները հնարավորություն են տվել երիտասարդներին ոչ միայն հետաքրքիր և բովանդակալից օր անցկացնելու, այլև ներկայացնելու իրենց գաղափարներն ու ստեղծագործական ներուժը: Երիտասարդության միջազգային օրն այս տարի անցկացվում է «Տարբեր միջավայրեր, ընդհանուր ձգտումներ» կարգախոսով, որն ընդգծում է տարբեր համայնքներում և միջավայրերում ապրող երիտասարդներին միավորող ընդհանուր արժեքները, նպատակներն ու ապագայի նկատմամբ ձգտումները»,-տեղեկացրին ԿԳՄՍ-ից։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում