«Մի դրամի ուժը»՝ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը

3 րոպեի ընթերցում

«Մի դրամի ուժը» նախաձեռնության հուլիս ամսվա շահառուն «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպությունն էր։ Կուտակված 5,094,763 դրամն ուղղվեց լայնամասշտաբ անտառտնկման ու անտառվերականգնման աշխատանքների իրականացմանը՝ նպաստելով տեղական կենսաբազմազանության պահպանմանը։            

Նախաձեռնության օգոստոս ամսվա շահառուն «Օրրան» ՀԿ-ն է, որը խնամք, կրթություն և ապաստան է տրամադրում սոցիալապես անապահով երեխաներին և միայնակ տարեցներին, ինչպես նաև աջակցում ճգնաժամում հայտնված ընտանիքներին։ Կուտակված մեկ դրամները կազմակերպությանը հնարավորություն կտան նոր ուսումնական տարվան ընդառաջ իր շահառու հանդիսացող երեխաներին ապահովել անհրաժեշտ դպրոցական հագուստով և գրենական պիտույքներով։

Իդրամի և IDBank-ի Հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանն ընդգծեց համագործակցության յուրահատկությունը։

«Նոր ուսումնական տարին յուրաքանչյուր երեխայի համար երազանքների ու մեծ ճանապարհի սկիզբ է, և մեր նպատակն է, որ որևէ փոքրիկ սոցիալական անհավասար պայմանների պատճառով անմասն չմնա այս բերկրանքից։ Ուրախ ենք, որ «Մի դրամի ուժը» նախաձեռնության շնորհիվ «Օրրանի» շահառու հանդիսացող երեխաները ուսումնական տարին կսկսեն լիարժեք պատրաստված՝ անհրաժեշտ դպրոցական հագուստով ու գրենական պիտույքներով։ Սա լավագույնս փաստում է, որ հանրային միասնականությունն ու հոգատարությունը կարող են հանգեցնել իրական փոփոխությունների»,- նշեց Տաթևիկ Վարդևանյանը։

«Օրրան» ՀԿ-ի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանի խոսքով՝ նման համագործակցությունները նպաստում են հասարակության խոցելի խմբերին տրամադրվող աջակցության ընդլայնմանը։

«Բարձր ենք գնահատում Իդրամի և IDBank-ի հետ մեր համագործակցությունը։ «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում ստացված միջոցներն ուղղվելու են սեպտեմբերի 1-ին ընդառաջ «Օրրանի» երեխաներին դպրոցական հագուստով ու գրենական պիտույքներով ապահովելուն։ Ընդհանուր արժեքների և փոխադարձ վստահության վրա հիմնված այս գործընկերությունը մեզ հնարավորություն է տալիս օգնության ձեռք մեկնել բոլոր նրանց, ովքեր մեր աջակցության կարիքն ունեն»,- ասաց Արմինե Հովհաննիսյանը։

«Մի դրամի ուժը» շարունակում է աջակցել սոցիալական, համայնքային և կրթական կարևոր նախաձեռնություններին։ Նախաձեռնության բարի գործերին մասնակից դառնալու համար բոլոր վճարումները պետք է կատարել Idram&IDBank հավելվածով, IDBanking.am և banking.idram.am առցանց հարթակների, ինչպես նաև Իդրամի և IDBank-ի տերմինալների միջոցով։ Յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկական դրամ կուղղեն կարևոր ծրագրերի իրականացմանը։

ԱՅԴԻ ԲԱՆԿ ԵՎ ԻԴՐԱՄ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Հայերեն English Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ