Աշխարհ

Իտալիայի և Դանիայի ղեկավարները համատեղ փաստաթղթով կոչ են արել խստացնել միգրացիոն հոսքերի նկատմամբ վերահսկողությունը

1 րոպեի ընթերցում

Իտալիայի և Դանիայի ղեկավարները համատեղ փաստաթղթով կոչ են արել խստացնել միգրացիոն հոսքերի նկատմամբ վերահսկողությունը

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին և Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը հրապարակել են համատեղ փաստաթուղթ՝ կոչ անելով խստացնել միգրացիոն վերահսկողությունը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։

«Մենք չենք ընդունում դեպի Եվրոպա անվերահսկելի ներգաղթը և վարում ենք միգրացիոն խիստ քաղաքականություն։ Ոչ ոք չի կարող հերքել անօրինական ներգաղթի բացասական ազդեցությունը մեր հասարակության վրա, այն է՝ հանցավորության մակարդակի աճը, հանրային ծառայությունների վրա ծանրաբեռնվածության մեծացումը և հանրային վստահության խարխլումը», — ասված է հայտարարության մեջ։

Դեպի Եվրոպա միգրանտների մուտքի հարցը վերջերս հայտնվեց քաղաքական բանավեճերի կենտրոնում՝ նախ իսպանական Սեուտա քաղաքում տեղի ունեցած ճգնաժամի և դրան հաջորդած՝ Մադրիդի ու Հռոմի միջև սահմանային լարվածության, իսկ այնուհետև՝ Գերմանիայի կառավարության պահանջի շուրջ ծագած տարաձայնությունների պատճառով, որով Իտալիայից պահանջվում էր հետ ընդունել այն միգրանտներին, ովքեր թերակղզին օգտագործել էին որպես «ցատկահարթակ»՝ դեպի եվրոպական այլ երկրներ հասնելու համար։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում